Եթե ​​ԱՄՆ-ն հրաժարվի բանակցություններից, Կիև զենքի հոսքը կդադարի վեց ամսից          Արտակարգ դեպք, «Արին Բերդ» հացատանը տղամարդը ծեծել է մատուցողուհուն, շշերով հարվածել տնօրենին       Նոր Գեղի-Արզնի ավտոճանապարհին իրականացվելու են հարկադիր քարաթափման աշխատանքներ    

14 դեկ 2021 14:04

Տեսանյութ.Ստամբուլում էժան հացի հերթեր են, լիրան շարունակում է անկում ապրել. քաղաքապետը դժգոհ է

Թուրք օգտատերերը սոցցանցերում Ստամբուլից տեսանյութեր են հրապարակում, որտեղ երևում է էժան հացի համար փողոցներում գոյացած երկար հերթերը։ Այդ հացի գինը սուբսիդավորվում է քաղաքապետարանի կողմից։ Այս առնչությամբ իր դժգոհությունն է հայտնել Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն։
«Ցավոք, մեր ժողովուրդն աղքատացել է։ Դա փաստ է։ Բայց ես դեմ եմ մեր հայրենակիցների մասնակցությամբ կադրերի հրապարակումից։ Տեսանյութերում երևում է՝ ինչպես են մարդի հերթ կանգնում էժան հաց գնելու համար», - գրել է Իմամօղլուն Twitter-ում։
Նա նշել է, որ մեկ տարվա ընթացքում ալյուրի պարկը 127 լիրայից թանկացել է մինչև 325 լիրա: Ընդ որում, քաղաքապետը խոստացել է անել հնարավոր ամեն ինչ, որ Ստամբուլի բնակիչներին էժան հացով ապահովված լինեն։
Այսպես կոչված «ժողովրդական հացը» (halk ekmek) փողոցային կրպակներում վաճառվում է 1,25 լիրայով, մինչդեռ խանութներում գնաճից հետո հացը 2,5-3,5 լիրա է դարձել:
Թուրքական ազգային արժույթի փոխարժեքը մեկ դոլարի դիմաց գերազանցել է 14 լիրան։ Մեկ տարվա ընթացքում թուրքական լիրան էժանացել է գրեթե 40 տոկոսով։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր