Ժիրայր Լիպարիտյանն առաջարկել է՝ զիջենք թուրք-ադրբեջանական պահանջին, մեր գոյատեւման միակ պայմանն ընդառաջելն է ․ «Հրապարակ»

Սահմանազատումից առաջ Փաշինյանին պետք է նախ իր թիմին նախապատրաստել, քանի որ այդ փաստաթուղթը պետք է վավերացնի ԱԺ-ն։ Նա մտահոգ է՝ ՔՊ-ականների մեջ էլ հայրենասեր մարդիկ կլինեն եւ կխոչընդոտեն իր ծրագրերին։ Լիպարիտյանը փորձել է ՔՊ-ականներին համոզել, որ մենք՝ հայերս, այն էլ՝ պարտությունից հետո, չենք կարող որեւէ դեր ստանձնել, պահանջներ դնել, մեր գոյատեւման միակ պայմանն ընդառաջելն է թուրք-ադրբեջանական տանդեմին եւ հարաբերություններ հաստատելը։ Ասել է, որ հիմա կարեւոր է պահպանել Լեռնային Ղարաբաղը` տարածքային իմաստով, իսկ կարգավիճակի հարց բարձրացնելը ճիշտ չէ։
Պետք է զիջենք թուրք-ադրբեջանական պահանջին եւ ճանապարհի ու միջանցքի արանքում մի լուծում գտնենք, բայց թե ինչ` չի մանրամասնել։ Նա պատմական էքսկուրս է արել՝ համոզելով, որ հողերի հանձնումն անխուսափելի էր, քանի որ դեռ 90-ականներից միջազգային հանրությունն այն դիտարկում էր որպես օկուպացված: Հարցրել են՝ ինչո՞ւ հաղթած դիրքերից առաջին նախագահը չլուծեց հարցը, պատասխանել է՝ թիմակիցները թույլ չտվեցին՝ ակնարկելով Վազգեն Սարգսյանին։ Ասել է նաեւ, որ այսօր մենք, ըստ էության, չունենք արտաքին քաղաքականություն։ Հանդիպմանը ներկա է եղել 20-25 պատգամավոր: Շեշտեցին, որ նրա մոտեցումներն իշխող խմբակցությունում այնքան էլ չեն ողջունում»,-գրում է թերթը։
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։