Պետք է գոնե մեկ անգամ ջարդել սրա բաշիբոզուկների մռութը.Տալով իր ամբողջ ուզածը, մի օր էլ ասելու է՝ «մի հատ էլ կզեք, վրեքներովդ հավալա թռնեմ»

Նա, մասնավորապես, գրել է. «Հիմա Բաքվի բռնապետն անձամբ սպառնում է արդեն Քաշաթաղյան միջանցքում նման հսկողություն իրականացնել՝ պահանջելով իր երազած «միջանցքը»։
Եթե մի պահ պատկերացնենք, որ նրան տրվի նույնիսկ իր ամբողջ ուզածը, վստահեցնում եմ՝ չի բավարարվելու և վերջում, ինչպես խոսուն կերպով հայտնի է երևանյան աշխարհաբարից, ասելու է՝ «մի հատ էլ կզեք, վրեքներովդ հավալա թռնեմ»։
Լուծումը մեկն է՝ տքնաջան և գերակտիվ աշխատանքով ստանալով դաշնակիցների և միջազգային հանրության աջակցությունը, գոնե մեկ անգամ ջարդել սրա բաշիբոզուկների մռութը տեղային մարտի մակարդակում»։