Արթուր Ալեքսանյանը մասնակցելու է Աշխարհի առաջնությանը          Բաքվից խոստովանում են, որ «ադրբեջանցիների՝ իրենց նախնիների բնակության վայրերը վերադառնալու» հարցը ոչ մի կապ չունի խաղաղության գործընթացի հետ       Հակամարտությունը չի կարող լուծված համարվել, քանի դեռ մի ողջ ժողովուրդ մնում է արմատախիլ արված, զրկված իր անօտարելի իրավունքներից    

16 դեկ 2021 10:31

Ալիևը ձգտում է նաև ազատվել Արցախում ռուսական ռազմական ներկայությունից. ճակատամարտը ոչ թե ավարտվել, այլ դեռ միայն սկսվում է

Ակնհայտ է, որ Արևմուտքի և Ռուսաստանի միջև խուսանավել փորձելով և նատոյական հարթակից Քաշաթաղյան միջանցքն իր փաստացի վերահսկողության տակ վերցնելու վերաբերյալ սպառնալիքով Բաքվի բռնապետը ձգտում է նաև ազատվել Արցախում ռուսական ռազմական ներկայությունից, հետապնդելով երկու հիմնական նպատակ՝ բարձրացնել իր ինքնիշխանության մակարդակը և բռնազավթել ողջ Արցախը։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Հայրենիք» կուսակցության անդամ, իրանագետ Վարդան Ոսկանյանը:


Նա, մասնավորապես, նշել է. «Կհաջողվի՞ դա նրան, թե՞ ոչ՝ բոլորովին այլ խնդիր է։ Սակայն ուշագրավ է, որ Բաքվի բռնապետը հսկայական ճնշում է գործադրում ոչ միայն Հայաստանի և Արցախի, այլ նաև Ռուսաստանի վրա։


Իսկ ի՞նչ է անում այս կարևորագույն շրջափուլում Հայաստանը։ Արտաքին քաղաքական տիրույթում ինչ-որ տարերային քայլեր, իսկ ներքին կյանքում լիարժեք խառնաշփոթ և հասարակական անհեթեթ «օրակարգերի» խթանում։ Մինչդեռ Հայաստանի և Արցախի ապրելու իրավունքի համար ճակատամարտը ոչ թե ավարտվել, այլ դեռ միայն սկսվում է»։  


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր