Անվստահություն հայտնել քաղաքապետին, քաղաքապետի պաշտոնում առաջադրել ավագանու անդամ Հրաչյա Սարգսյանին․ հայտնի է «Իմ քայլի» նախագիծը

ArmDay.am-ը տեղեկացավ, որ ընդդիմադիր ԲՀԿ-ն ևս չի միացել նախաձեռնությանը։
Միաժամանակ մեր աղբյուրների փոխանցմամբ Մարությանին անվստահություն հայտնելու նախագծում որեւէ հիմնավորում չկա։ Ամենայն հավանականությամբ իմքայլականները հիմնավորումները նախատեսում են ավագանիին բանավոր ներկայացնել։ Շրջանառության մեջ դրված նախագծում գրված է, որ «Իմ քայլը»խմբակցությունը անվստահություն է հայտնում Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին և միաժամանակ քաղաքապետի թեկնածու առաջադրել Հրաչյա Սարգսյանին։ Սա օրենքի պահանջն է, եթե ավագանին անվստահություն է հայտնում քաղաքապետին, ապա նախագծում պետք է լինի նոր քաղաքապետի անունը։ «Անվստահություն հայտնել քաղաքապետին, առաջադրել ավագանու անդամ Հրաչյա Սարգսյանին»,- ասված է նախագծում։