Ինչպես կարող են Երևանի իշխանություններն իրենց երկիրն անվտանգ համարել, երբ նրա տարածքի որոշ հատվածներ արդեն օկուպացված են ադրբեջանցիների կողմից          Գեղարքունիքի մարզում հայրը կասկածվում է իր անչափահաս դստերը հաճախակի ծեծի ենթարկելու մեջ և փորձել է սեռական հարաբերություն ունենալ նրա հետ       Պարզվել է վանաձորցի 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը    

28 դեկ 2019 15:47

Դավիթ Խաժակյանը ՀՔԾ-ի մոտ հրապարակեց իր խոստացած փաստաթուղթը.եթե ՀՔԾ-ն անգործություն ցուցաբերի, այդ «Ջոկերը» դուրս կգա ջրի երես

Երևանի ավագանու Լույս խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը ՀՔԾ-ի մոտ է և հրապարակում է իր խոստացած փաստաթուղթը, որը վերաբերում է պաշտոնեական լիազորություններն անցնելուն և պաշտոնեական կեղծիքին:
Խաժակյանը հիշեցրեց, որ հրապարակել էր մի փաստաթուղթ, թե ինչպես է քաղաքապետն իր կարգադրությամբ հանձնարում իր առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանին գործուղման մեկնելու դեպքում քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար նշանակել տեղակալ Հայկ Սրագսյանին. «Ես պնդում էի, որ քաղաքապետը նման իրավասություն չունի, որովհետև օրենքի համաձայն միայն մեկ անձ իրավունք ունի փոխարինելու քաղաքապետին և ստորագրելու վերջինիս իրավական ակտեր: Խոսքը քաղաքապետի առաջին տեղակալի մասին է: Մեզ ասացին, որ պրոցեսը տեղի է ունեցել երկու ձեռքով. Նախ քաղաքապետն իր լիազորությունները վերապահել է Հրաչյա Սարգսյանին, ով էլ լիազորությունները դրել է Հայկ Սարգսյանի վրա»:


Ստացվում է, որ կոնկրետ փաստաթղթերի տակ դրված է քաղաքապետի տեղակալ Հայկ Սարգսյանի ստորագրությունը, սակայն նա դրա իրավունքը չի ունեցել:

Խաժակյանն այսօր ցույց տվեց մի փաստաթուղթ, որը վկայում է այն մասին, որ քաղաքապետի առաջին տեղակալն իրականում Հայկ Սարգսյանին չի նշանակել Երևանի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար, ինչի արդյունքում Հայկ Սարգսյանի կողմից ստորագրված 70 և ավել իրավական ակտերն առոչինչ են. «Նույնը կլիներ, եթե քաղաքապետի վարորդը, օգնականը, որևէ այլ անձ ստորագրեր որոշումների տակ ու ասեին, որ դա նորմալ է»:


Այն, որ Հրաչյա Սարգսյանը Հայկ Սարգսյանին չի նշանակել քաղաքապետի պաշտոնակատար, ապացուցվում է քաղաքապետին ուղղված քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի զեկուցագրից:

Խաժակյանը հույս ունի, որ ՀՔԾ-ն կսկսի զբաղվել հարցով, քանի որ  տվյալ դեպքում խոսքը վերաբերում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն, իսկ մյուս դեպքում՝ նաև ինքնիրավչությանը:
ԼՀԿ-ականը նաև հայտարարեց, որ ինքը «Ջոկեր» ունի, եթե ՀՔԾ-ն անգործություն ցուցաբերի, այդ «Ջոկերը» դուրս կգա ջրի երես:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր