65 տոկոսի սպասում, 49 տոկոսի արդյունք. ինչո՞ւ է Փաշինյանը իրեն խաբված զգու. «Ժողովուրդ»          Կաթողիկոսին սպшնելու կոչ հնչեցնելուց 6 ամիս անց մեղադրյալ չկա․ «Հրապարակ»       Նամակ ռուսաց նախարարին. Պապոյանը խնդրել է․ «Հրապարակ»    

16 դեկ 2021 13:50

Թուրքիան դիտարկում է Ստամբուլ-Երևան չվերթի համար ներկայացված հայտերը․ Չավուշօղլու

Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Անկարան դիտարկում է Ստամբուլ-Երևան-Ստամբուլ չվերթերի բացման վերաբերյալ թուրքական և հայկական ավիաընկերությունների հայտերը: Տեղեկությունը հայտնում է Anadolu-ն։
Չավուշօղլուն լրագրողներին ասել է, որ ավիաընկերությունների հայտերը քննարկվում են Թուրքիայի տրանսպորտի նախարարությունում և քաղավիացիայի գլխավոր վարչությունում:
«Առհասարակ թուրքական կողմը դրական մոտեցում ունի այս հարցում։ Մոտակա օրերին կորոշվի, թե որ ընկերությունները կկարողանա թռիչքներ կատարել այդ երթուղով»,-ասել է Չավուշօղլուն։


Նա շեշտել է, որ Թուրքիան հանդես է գալիս Հարավային Կովկասում խաղաղության, կայունության և տնտեսական զարգացման օգտին: Արտգործնախարարը հույս է հայտնել, որ հայկական կողմը ջանքեր կգործադրի տարածաշրջանում հարատև խաղաղության ու կայունության ապահովման ուղղությամբ։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր