Տեսանյութ.Երբ ասում էինք ուզում է ՀՀ հարևան ազգի ներկայացուցիչներ բերել, ասում էր՝ սուտ է, հիմա թեմա է բացում, որ մենք միայնակ չենք ապրել          «Բոլորին դեմ եմ» կուսակցության ցուցակի 50 թեկնածու ինքնաբացարկ է հայտնել       Երևանում տեղի է ունեցել Ախուրյան, Արաքս գետերի ջրերի համատեղ օգտագործման Հայաստան-Թուրքիա հանձնաժողովի համատեղ նիստը    

20 դեկ 2021 11:54

Թուրքիայում հայտարարել են, որ Ալիևի և Փաշինյանի միջև կա պայմանավորվածություն «Զանգեզուրի միջանցքի» բացման վերաբերյալ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև կա պայմանավորվածություն Զանգեզուրի միջանցքի բացման վերաբերյալ. Ukraina.ru-ին տված հարցազրույցում ասել է թուրք քաղաքագետ, միջազգայնագետ Օնուր Սինան Գյուզալթանը։


Գյուզալթանը նշել է, որ Հայաստանի կառավարությունը փորձել է հակադրվել Թուրքիային և Ադրբեջանին՝ համագործակցելով տարածաշրջանից դուրս գտնվող խաղացողների հետ։ «Այս քաղաքականության արդյունքն այն է, ինչ Երևանում ընկալվում է որպես պարտություն։ Այսօր նրանք պետք է որ գիտակցած լինեն իրենց սխալները, քանի որ Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերությունները կարգավորելու կամք են դրսևորում։ Մենք գիտենք, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև կա պայմանավորվածություն «Զանգեզուրի միջանցքի» բացման վերաբերյալ։ Հայաստանի կողմից այս միջանցքի ընդունումը ջերմացման ամենամեծ ազդանշաններից մեկն է։


Մյուս կողմից՝ հայկական կողմը հասկացնում է, որ Ադրբեջանի հետ սահմանային վեճերը պետք է լուծվեն դիվանագիտական ճանապարհով։ Դա նաև քայլ է լարվածության թուլացման ուղղությամբ։ Ուղղակի երկխոսության անհրաժեշտությունն արդեն հրաշալի բան է»,- նշել է թուրք քաղաքագետը:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր