Զինված ուժերում սկսել են ցուցակագրել ծառայողներին. «Հրապարակ»          Իշխանությունը կասկածում է Ակային․ «Հրապարակ»       Երևանում երթևեկությունը բեռնաթափելու համար Սամվել Կարապետյանը քննարկում է օղակաձև ավտոմոբիլային ճանապարհի և մետրոյի 9 նոր կայարանի կառուցման անհրաժեշտությունը. «Փաստ»    

20 դեկ 2021 14:15

Հրապարակվել է տեսանյութ, թե ինչպես են գերեվարվում ադրբեջանցի երկու զինծառայողները

Հիշեցնենք, որ երեկ հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը գրել էր.

«Երեկ Սիսիանից հյուսիս, Ծղուկ գյուղի շրջանում մարտական հերթապահություն իրականացնող մեր ստորաբաժանումները գերեվարել են թշնամու երկու զինվոր, որոնք այժմ գտնվում են Երևանում: Սա կարևոր իրադարձություն է, որը վկայում է այն մասին, որ նոյեմբերի 16-ից ի վեր, մեր բանակը սկսում է ուղղել իր մեջքը, և կոշտ հակահարված է սկսում տալ թշնամուն:

Շնորհավորում եմ մեր զինվորականներին, և հույս ու վստահություն հայտնում, որ նրանք այսուհետև ևս իրենց կամքը կպարտադրեն Հայաստանի Հանրապետության տարածք ներխուժած ցանկացած թշնամու: Մեր կողմից էլ կանենք ամեն հնարավորը, որպեսզի մեր քաջարի եղբայրները պատվով իրականացնեն իրենց կարևոր առաքելությունը»։

Պաշտպանության նախարարությունն առայժմ որևէ կերպ չի արձագանքել լուրերին։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր