Երևանում ուսուցչի կողմից կիրառվել է հոգեբանական և ֆիզիկական բռնություն տարրական դասարանների սովորող աշակերտների նկատմամբ          Տեսանյութ.Արցախից բռնի տեղահանված ընտանիքների երեխաները հոգեբանական ինչ խնդիրների են բախվում       Ու քանի որ նա հայրենասեր մարդկանց անվանեց «շուն», ես էլ առաջարկում եմ՝ իրեն անվանեն «ատլախ»    

22 դեկ 2021 12:21

Տեսանյութ. Սուտ խաղաղասերներին`օրինակ վերցրեք՝ Սիրուշոն հրաժարվեց հարցազրույց տալ ադրբեջանցի լրագրողին

Մալենային օգտագործող-շահարկող սուտ խաղաղասերներին` հատկապես «արվեստագետներ» շրջանում, որ երեկվանից արդարանում են` խաղաղության դարաշրջա՜ն, արվե՜ստ, բա ի՞նչ պետք է աներ, և այլն, ուզում եմ հիշեցնել Սիրուշոյին, ով, իմանալով` հարցազրույց վերցնել ցանկացող լրագրողն ադրբեջանցի է, կտրուկ մերժեց` նշելով` պատճառներն իր համար վեր են քաղաքականությունից և ցանկություն չունի ու անմիջապես հեռացավ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Վահե Եփրիկյանը։

«Ի միջի այլոց, սպորտը կամ արվեստը ևս պետք է լինի պետականակենտրոն, այդ միջոցով ևս պետք է ներկայացվի Հայաստանի շահը և ոչ թե այդ ամենն օգտագործվի որպես փափուկ ուժ Հայաստանի դեմ։

Օրինակ վերցրեք Սիրուշոյից` անկախ ծափահարություններից, մրցանակներից` մի՛ք մոռանա` հայ եք, պահանջատեր եք, ազգային շահն էլ վեր է ամենից, իսկ մատաղ սերնդին դաստիարակեք հենց այս օրինակով և ոչ կեղծ խաղաղասիրությամբ»,- գրել է Եփրիկյանը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր