Կիրանցում տեղի ունեցավ չափազանց կարևոր և շրջադարձային դեպք          Տեսանյութ.Կիրանցում գերլարված իրավիճակ է, սև բերետավոտներն ուժի կիրառմամբ փորձում են բացել ճանապարհը       Հյուրանոցի տարածքում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, 2 հոգի էլ տեղափոխվել է հիվանդանոց    

23 դեկ 2021 15:05

Թուրքիան «օգնության» քողի ներքո ավելի ու ավելի շատ է Նախիջեւանն իրենով անում

Թուրքիան ակնկալում է, որ Իգդիր-Նախիջեւան գազատարի շինարարությունը հնարավորինս շուտ կսկսվի, հայտարարել է Թուրքիայի էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Ֆաթիհ Դենմեզը։


«Ադրբեջանն ու Թուրքիան անցյալ տարվա դեկտեմբերին հուշագիր ստորագրեցին Իգդիր-Նախիջեւան գազատարի կառուցման վերաբերյալ։ Հուսով ենք, որ SOCAR-ը եւ BOTAS-ը շուտով կավարտեն այս նախագծի իրականացման աշխատանքները: Տեխնիկական մշակման ավարտից հետո մենք ակնկալում ենք, որ գազատարի շինարարությունը կսկսվի հնարավորինս շուտ»,- ասել է Դենմեզը՝ ելույթ ունենալով Ադրբեջան-Թուրքիա 1-ին էներգետիկ ֆորումի ժամանակ:


Ադրբեջանի էներգետիկայի նախարար Փարվիզ Շահբազովն իր հերթին հիշեցրել է, որ Իգդիր-Նախիջեւան գազատարի հզորությունը կկազմի տարեկան 500 միլիոն խորանարդ մետր գազ կամ օրական 1.5 միլիոն խորանարդ մետր գազ։ «Գազի մատակարարումների դիվերսիֆիկացման շնորհիվ այդ նախագիծը կամրապնդի Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության (ՆԻՀ) էներգետիկ անվտանգությունը եւ ընդհանուր առմամբ կխորացնի կապերը Ադրբեջանի եւ Թուրքիայի միջև», — ասել է նա։


Թուրքիայում Իգդիր-Նախիջեւան գազատարի երկարությունը կկազմի մոտավորապես 85 կմ։ Նախագծով նախատեսվում է կառուցել նաև մեկ գազի հաշվառման կայան։


ՆԻՀ-ն ընդհանուր սահման չունի Ադրբեջանի հիմնական տարածքի հետ եւ սահմանակից է Իրանին, Հայաստանին եւ Թուրքիային։ Ներկայումս ՆԻՀ-ի գազամատակարարումն իրականացվում է Իրան ադրբեջանական գազի սվոպային մատակարարումների հիման վրա։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր