ՌԴ-ում վերջապես հասկացան՝ Ադրբեջանը այն չէ, ինչ փորձում էր իրեն ներկայացնել          Ալիևին որևէ պայմանագիր պետք չի, բայց նա հասկացել է տարբեր կողմերի հետ առևտուր անելու հմտությունը, ինչպես մերժումները վաճառել այլ խաղացողների վրա       Հերիք չի քաղաքական գործիչներին քաղաքական հայտարարությունների համար ոմանք դատի են տալիս, դեռ դատարաններն էլ նման որոշումներ են կայացնում    

25 դեկ 2021 10:01

Ամբողջ մեղադրանքը կարող է «ջրվել».Դավիթ Գալստյանի և Դավիթ Տոնոյանի գործով լուրջ հակասություններ են առաջացել.«Փաստ»

«Փաստ» թերթը գրում է.


««Փաստ» թերթի տեղեկություններով, Հայաստանին զենք մատակարարող ընկերության ղեկավար Դավիթ Գալստյանի (Պատրոն Դավիթ) և ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի գործով բավականին լուրջ հակասություններ են առաջացել Հայաստանի քաղաքական իշխանության և նախաքննական մարմնի միջև: Բանն այն է, որ քաղաքական իշխանությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, ցանկանում է Գալստյանին ու Տոնոյանին պահել կալանքի տակ, գործին տալ այնպիսի «բովանդակություն», որ պատերազմի պարտության պատճառը հնարավոր լինի նաև նրանց «գրպանը գցել»:


Սակայն քննությամբ զբաղվող խումբը, մեր աղբյուրների փոխանցմամբ, այլևս չի կարողանում հիմքեր «ստեղծել» նրանց կալանքի տակ պահելու համար: Բանն այն է, որ մասնավորաբար Պատրոն Դավիթի խափանման միջոցի հարցով դատական նիստում պաշտպանական կողմը ներկայացրել է այնպիսի ապացույցներ, որոնցով ամբողջությամբ հերքվում են այն վարկածները, թե, օրինակ՝ մատակարարված ապրանքը եղել է անորակ ու ժամկետանց: Մյուս կողմից՝ այդպես էլ որևէ փորձաքննություն չի իրականացվում, միակ նշանակված փորձաքննությունն էլ մնացել է անկատար:


Մեր ունեցած տեղեկություններով, սրա պատճառն այն է, որ ցանկացած փորձաքննության արդյունքում ամբողջ մեղադրանքը կարող է «ջրվել»: Սակայն նախաքննական մարմինը, թերթի աղբյուրների փոխանցմամբ, այլևս չի կարողանում ապահովել Փաշինյանի հրահանգների կատարումը և գործի բազմակողմանի քննությունը ձգձգելով՝ առանց որևէ հիմքի շարունակել կալանքի տակ պահել Գալստյանին»։


Մանրամասները թերթի այսօրվա համարում


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր