ՀՀ կառավարությունը Ադրբեջանին է պատրաստվում փոխանցել ՀՀ տարածքում գտնվող ճանապարհը          Տասնյակ կամ 100 միլիոնավոր դոլարները, որը Կրեմլը հատկացրել է հեղաշրջման միջոցով Հայաստանը իր ազդեցության տակ վերադարձնելու համար՝ սկսել են արդեն բաժանել իրենց խամաճիկներին       Ցուցարարների ճնշման ներքո Փաշինյանի հեռացման մասին խոսելը դեռ վաղաժամ է.ՀՀ-ում սահմանազատման դեմ բողոքի ակցիաները կարող են ավարտվել արյունով    

28 դեկ 2021 13:34

Թուրքիան վերադարձել է Հարավային Կովկաս՝ շարունակելու հայոց ցեղասպանությունը

Պատերազմի ընթացքում՝ հոկտեմբերի 16-ին, ապագա կապիտուլյանտը հայտարարել է, որ Թուրքիան վերադարձել է Հարավային Կովկաս՝ շարունակելու հայոց ցեղասպանությունը։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է քաղաքագետ Էդգար Էլբակյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Ստորև հիշեցնում եմ վերջինիս այդ խոսքերը՝ ոչ թե իր պես անամոթի ամոթը շարժելու կամ իր տոտալիտար աղանդի հետևորդներին դարձի բերելու, այլ հակակապիտուլյանտական դաշտի որոշ ներկայացուցիչներին վերջնական ցույց տալու, որ գործ ունենք դավաճանի, և ոչ պարզապես «ապաշնորհի» հետ։ Մարդը կամավոր ստանձնել է հայերի ցեղասպանությունն ավարտին հասցնելու Թուրքիայի, Ադրբեջանի և համաշխարհային իմպերիալիզմի քաղաքական գործիքի պաշտոնը, ուրեմն ոչ այլ ինչ է, քան դավաճան։

«Թուրքիան վերադարձել է Հարավային Կովկաս՝ հայերի ցեղասպանության իր քաղաքականությունը շարունակելու: Եվ դա անում է մեկ շատ կոնկրետ նպատակով, որովհետև Հարավային Կովկասի հայերը վերջին խոչընդոտն են Թուրքիայի ճանապարհին՝ շարունակելու էքսպանսիան դեպի հյուսիս, արևելք և հարավ-արևելք»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր