Տեսանյութ.Խավարման կարգ` ի հիշատակ Քրիստոսի մատնության և չարչարանքների          Մարտի 29-ին կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը       Տեսանյութ.Ավագ Հինգշաբթի՝ Սուրբ Հաղորդության խորհրդի հաստատում, Խորհրդավոր ընթրիք    

03 հուն 2022 15:30

Ի գիտություն հունվար ամսվա կենսաթոշակների վճարման մասին

Հանրապետությունում 2022 թվականի հունվար ամսվա կենսաթոշակների վճարումը կսկսվի հունվարի 5-ից։

Այս մասին հայտնում են է Միասնական սոցիալական ծառայությունը:

Նախորդ տարի ընդունված օրենսդրական փոփոխություններով այս տարվա հունվարի 1-ից բոլոր քաղաքներում կենսաթոշակները, ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստները, խնամքի նպաստը վճարվում են բացառապես անկանխիկ եղանակով՝ բանկի կամ Ազգային օպերատորի («Հայփոստ»-ի) միջոցով:

Անկանխիկ վճարումների անցումն առաջին փուլը մեկնարկեց 2021 թվականին, երբ հուլիսի 1-ից Երևան, Գյումրի, Վանաձոր քաղաքներում նշված վճարատեսակները սկսեցին կատարվել անկանխիկ եղանակով։

Մյուս քաղաքների կենսաթոշակառուներն ու նպաստառուները, վճարող կազմակերպությունն ընտրելու համար անձամբ պետք է դիմում ներկայացնեին Միասնական սոցիալական ծառայության ցանկացած տարածքային կենտրոն։

Այն կենսաթոշակառուները, որոնք կընտրեն Ազգային օպերատորին (ՀայՓոստ), մինչև Միասնական սոցիալական ծառայություն դիմելը պետք է արդեն ունենան Էլեկտրոնային փողի հաշվառման հաշվի բացման և համալրման պայմանագիր՝ կնքված «Հայփոստ»-ի հետ, և դիմումի հետ միասին ներկայացնեն նաև պայմանագիր կնքելու մասին «Հայփոստ»-ի տված տեղեկանքը։

Կենսաթոշակառուները հետագայում ցանկության դեպքում կարող են դիմել Միասնական սոցիալական ծառայություն և փոխել վճարող կազմակերպությունը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր