Տեսանյութ.Կիրանցում գերլարված իրավիճակ է, սև բերետավոտներն ուժի կիրառմամբ փորձում են բացել ճանապարհը          Հյուրանոցի տարածքում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, 2 հոգի էլ տեղափոխվել է հիվանդանոց       Գեոդեզիական չափումների հիման վրա տեղադրվել է թվով 28 սահմանային սյուն    

07 հուն 2022 14:29

Հայաստանը նման արձագանք չստացավ, երբ մեր երկրին էր օգնություն անհրաժեշտ.ԻՆչու է նման որոշում կայացվել

ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը «Լուրեր»-ի տաղավարում պատասխանել է հարցին, թե ինչու Հայաստանը՝ որպես ՀԱՊԿ նախագահող երկիր, որոշում ընդունեց Ղազախստան խաղաղապահ առաքելություն, այդ թվում՝ նաև հայկական ստորաբաժանումներ ուղարկել, և արդյոք ՀՀ-ն հետաքրքրվա՞ծ է, որ ՀԱՊԿ մեխանիզմներն աշխատեն:


«Այստեղ պատասխանը միանշանակ է՝ այո՛: Եթե «այո» է պատասխանը, ուրեմն Հայաստանը, ելնելով այդ պատասխանից, փորձել է քայլեր ձեռնարկել, որպեսզի ՀԱՊԿ մեխանիզմներն աշխատեն: ՀԱՊԿ մեխանիզմների աշխատելու տրամաբանության մեջ գործընթաց է տեղի ունեցել:


Նախ՝ ուզում եմ նշել, որ ՀՀ վարչապետը, երբ տեղեկություններ է ստացել Ղազախստանում տեղի ունեցող գործընթացների մասին, երբ ստացել է նախագահ Տոկաևի դիմումը, որպեսզի ՀԱՊԿ-ն օգնություն տրամադրի, խորհրդակցություններ է սկսել ՀԱՊԿ մյուս բոլոր երկրների ղեկավարների հետ, բոլորն իրենց գնահատականներն են տվել իրավիճակին, և երբ Հայաստանն իր որոշումը ևս կայացրել է նաև որպես նախագահող, այդ պահին այնտեղ այլևս հեղափոխական գործընթացներ չէին, արդեն ահաբեկչական գործողություններ կային:


Կայունության և անվտանգության ապահովման տրամաբանության շրջանակում նման որոշում է կայացվել»,- ասել է Գրիգորյանը:
«Լուրեր»-ի մեկնաբանը նշեց, որ Հայաստանը նման արձագանք չստացավ, երբ մեր երկրին էր օգնություն անհրաժեշտ: Խոսքն ադրբեջանական ԶՈՒ-ի կողմից ՀՀ սուվերեն տարածքը խախտելու մասին է:  


«ՀԱՊԿ մեխանիզմներն առաջին անգամ աշխատեցրել ենք, ցույց ենք տվել՝ ինչպես պետք է աշխատեն: Հույս ունենք, որ հետագայում, եթե Հայաստանը նման իրավիճակում հայտնվի, ապա կստանա համապատասխան օգնություն»,- ասաց Գրիգորյանը:


Հարցին՝ ինչ զորախումբ է նախատեսված ուղարկել Հայաստանից, և արդյոք մեկնե՞լ է, Արմեն Գրիգորյանը պատասխանեց, որ զորախմբի մասնակցության և օպերացիայի մասին մանրամասն տեղեկությունը ՊՆ-ն պարբերաբար տրամադրելու է:


«Հայաստանի խաղաղապահ ուժերը մասնակցելու են ռազմավարական նշանակություն ունեցող օբյեկտների պաշտպանությանը»,- հայտնեց Գրիգորյանը:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր