Որևէ հաշվառվում չի փոփոխվում մինչև դրա վերաբերյալ գրավոր դիմում չի լինում՝ կամ հաշվառվողի, կամ սեփականատիրոջ կողմից          Միջին թոշակը, որը կազմում է մոտ 50 հազար դրամ, նույնիսկ մի փոքր բարձրանալու դեպքում չի հավասարվի նվազագույն կենսապահովման զամբյուղին       Չնայած տարիներ տևող պատերազմին, Ռուսաստանին չի հաջողվել օկուպացնել Ուկրաինան և մեզ համար դա հաղթանակ է    

08 հուն 2022 10:01

Ցավում եմ,Ղազախստանը պետք է դիմեր թուրքական պետությունների կազմակերպությանը, ոչ թե ՀԱՊԿ-ին, որը նախագահում է Հայաստանը

Թուրքիայի նախկին վարչապետ Ահմեդ Դավութօղլուն թվիթերյան իր միկրոբլոգում գրառում է կատարել՝ անդրադառնալով Ղազախստանում տեղի ունեցող իրադարձություններին։

«Ցավում եմ, որ Ղազախստանը՝ թուրքական աշխարհի կենտրոնական երկիրը դիմել է ՀԱՊԿ-ին, որը նախագահում է Հայաստանը»,-գրել է Թուրքիայի նախկին վարչապետը։

Հավանաբար Անկարան կարծում է, որ Ղազախստանը պետք է դիմեր թուրքական պետությունների կազմակերպությանը,- նրա գրառմանն արձագանքելով հայտարարել է Մերձավորարևելյան քաղաքական գործընթացների փորձագետ, իսրայելագետ Սերգեյ Մելքոնյանը։

«Ինչու՞ է նշել Հայաստանին, երբ խոսք է գնում ընդհանրապես ՀԱՊԿ-ի մասին։ Սա այդքան էլ դրական ազդակ չէ հայ-թուրքական երկխոսություն սկսելուց առաջ»,- նշել է փորձագետը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր