Բաքուն հայտարարել է 4 գյուղերի հանձնման, իսկ Երեւանը՝ 2,5-ի մասին          Երևանը Իրանին վստահեցրել է, որ միջպետական ճանապարհը ներառված չէ Բաքվին տարածքներ հանձնելու համաձայնության մեջ       Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, չորս գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման    

08 հուն 2022 12:02

Ոչ մի փախուստ՝ Նազարբաևը Ղազախստանի մայրաքաղաքում է. նա կոչով դիմել է քաղաքացիներին

Ղազախստանի նախկին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը քաղաքացիներին կոչ է անում միավորվել գործող նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի շուրջը` ներկա մարտահրավերները հաղթահարելու ու երկրի ամբողջականությունը պահպանելու համար։ Նախկին նախագահի մամուլի քարտուղար Այդոս Ուկիբայն այդ մասին գրել է Twitter–ի իր էջում։
«Նազարբաևը գտնվում է Ղազախստանի մայրաքաղաքում։ Խնդրում ենք կեղծ և սադրիչ տեղեկություններ չտարածել։ Նա մի շարք խորհրդատվական հանդիպումներ է անցկացնում և անմիջական կապի մեջ է Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևի հետ»,– նշել է Ուկիբայը։

Ըստ մամուլի քարտուղարի` Նազարբաևը նաև հեռախոսազրույցներ է ունեցել բարեկամ երկրների ղեկավարների հետ։
Նշենք, որ 30 տարի Ղազախստանը ղեկավարած Նազարբաևը 2019թ–ին հրաժարական էր ներկայացրել` հայտարարելով, որ քաղաքականությունից չի հեռանում։ Նա պահպանել էր իշխող «Նուրոտան» կուսակցության առաջնորդի, ինչպես նաև Ղազախստանի անվտանգության խորհրդի նախագահի պաշտոնը: Բացի այդ, նա մինչ օրս կրում է «ազգի առաջնորդի» տիտղոսը։

78-ամյա Նազարբաևի հրաժարականից հետո Ղազախստանի նախագահի պարտականությունները ստանձնել էր ղազախական խորհրդարանի վերին պալատի՝ Սենատի խոսնակ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը։

2022թ–ին Ղազախստանում սկսված բողոքների ֆոնին հունվարի 5–ին Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հայտարարել էր, որ ինքը Նուրսուլթան Նազարբաևին փոխարինելու է Անվտանգության խորհրդի նախագահի պաշտոնում:

Ավելի ուշ լուրեր տարածվեցին, որ Նազարբաևն ու նրա ընտանիքի անդամները հատուկ չվերթերով հեռացել են Ղազախստանից։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր