Աշտարակում «Toyota»-ն բшխվել է բնակչի քարե շինությանը ու մասամբ փլnւզել այն          Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին ոգեկոչեց Սուրբ Վարդանանց զորավարների և 1036 վկաների հիշատակը       «Մարտի 1-ի» գործով մեղադրանք է առաջադրվել նախկին ոստիկանապետ Վալերի Օսիպյանին և ՊՊԾ գնդի նախկին հրամանատար Ռոբերտ Մելքոնյանին    

10 հուն 2022 10:10

Ռուսաստանը, Ղրղզստանը,Թուրքիան կազմակերպում են իրենց քաղաքացիների տարհանումը.ինչ՞ գործողություններ են իրականացրել ՀՀ իշխանությունները

Որքան ՀՀ քաղաքացի է այս պահին գտնվում  Ղազախստանում, մասնավորապես Ալմաթիյում, որտեղ ընթանում են փողոցային մարտեր։ Այս հարցը ֆեյսբուքյան իր էջում գրել է ԲՀԿ նախկին պատգամավոր Արման Աբովյանը։

«Կառավարությունում արթուն մարդ կա՞։

Ռուսաստանը և Ղրղզստանը կազմակերպում են իրենց քաղաքացիների տարհանումը Ղազախստանում տեղակայված ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի օգնությամբ։

Թուրքիայի իշխանությունները խռովության առաջին օրվանից ձեռնարկում են բոլոր անհրաժեշտ քայլերը Ղազախստանից իրենց քաղաքացիներին դուրս բերելու համար»։

Ինչ՞ գործողություններ են իրականացրել ՀՀ իշխանությունները ՀՀ քաղաքացիներին  (ցանկացողներին) Ղազախստանից տարհանելու համար։
Որքան ՀՀ քաղաքացի է այս պահին գտվում Ղազախստանում, մասնավորապես Ալմաթիյում, որտեղ ընթանում են փողոցային մարտեր։

Բացի «մեծ-մեծ» խոսելուց ՀՀ քաղաքացիների իրավունքները մասին, հստակ ի՞նչ գործողություններ և քայլեր են ձեռնարկել ՀՀ իշխանությունները մեր  քաղաքացիների և առ հասարակ տեղացի հայերի անվտանգության ապահովման համար»,-գրել է Աբովյանը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր