Պետք է պատրաստ լինենք մեր պետական սահմանները պահելու, արտաքին քաղաքականությունն էլ հոյակապ գնում է, բերեք չբզբզանք          Իրանի վրա հարձակվելը սխալ է, պատերազմ սկսելը կրկին սխալ է       Երևան-Արտաշատ ճանապարհին «Volvo»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բետոնե էլեկտրասյանը, կոտրել այն և կողաշրջվել    

10 հուն 2022 14:49

Տարօրինակ է ԱՄՆ–ից լսել, որ իրենք չեն հասկանում` ինչ է տեղի ունենում Ղազախստանում,, սովորաբար իրենք միշտ ամեն ինչ հասկանում են

Տարօրինակ է ԱՄՆ–ից լսել, որ իրենք չեն հասկանում` ինչ է տեղի ունենում Ղազախստանում։ Այս մասին ռուսական առաջին ալիքի «Ժամանակը ցույց կտա» հաղորդման եթերում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։

«Թեպետ, իհարկե, տարօրինակ էր լսել, օրինակ, ԱՄՆ պետքարտուղարից կամ Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցչից այն մասին, որ իրենք չեն հասկանում` ինչ է կատարվում Ղազախստանում, և չեն հասկանում` ինչու է Ղազախստանն այդպիսի որոշումներ կայացրել։ Դա զարմանալի է, սովորաբար իրենք միշտ ամեն ինչ հասկանում են»,–ասել է Զախարովան։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր