Թուրքիայի շահերից է բխում առերեսվել իր անցյալի հետ և պաշտոնապես ներողություն խնդրել.կոչ են արել ճանաչել Օսմանյան Կայսրության իրականացրած ցեղասպանությունները

Համայնքների նախագահները նամակում պնդել են, որ 2021 թվականի դրությամբ աշխարհի 31 երկիր ճանաչել է այդ ցեղասպանությունները, այդ թվում՝ ԱՄՆ-ը, Ֆրանսիան, Իտալիան, Բրազիլիան, Շվեդիան, Նիդերլանդները, Ավստրիան, Դանիան և Վատիկանը՝ կոչ անելով Ավստրալիային նույնպես քայլ անել:
Վկայակոչելով հայերի, ասորիների, հույների և այլ քրիստոնյա փոքրամասնությունների ցեղասպանության՝ տարբեր երկրների կողմից ճանաչումը, նամակում նշվում է՝ «ժամանակն է, որ Ավստրալիայի կառավարությունը նույնպես պաշտոնապես ճանաչի այս ցեղասպանությունը»:
Հաշվի առնելով, որ թուրքական կառավարությունը հաստատակամորեն հրաժարվել է ընդունել անցյալի սխալները, համայնքների նախագահները կարծում են, որ հենց Թուրքիայի շահերից է բխում առերեսվել իր անցյալի հետ և պաշտոնապես ներողություն խնդրել:
Կոչը փոխանցվել է նաև արտաքին գործերի նախարար Մարիզ Փեյնին և այլոց: