10 կարևոր բան, որ պետք է հասցնել անել մինչև Ամանոր          Հրազդան գետում հայտնաբերվել է դեկտեմբերի 26-ից որոնվող, 44-օրյա պատերազմում զոհված Գոռ Երմալովյանի 26-ամյա քրոջ մարմինը       Կենտրոնում կnտրել են գործարարին պատկանող ավտոմեքենայի ապակին և գnղացել պայուսակը, որում եղել է 40 մլն դրամ    

26 փետ 2019 14:12

Տեսանյութ. Ամենաազդեցիկ կարդինալներից մեկին մեղավոր են ճանաչել երեխաների նկատմամբ սեռական բռնություն գործելու մեջ

Տեսանյութ. Ամենաազդեցիկ կարդինալներից մեկին մեղավոր են ճանաչել երեխաների նկատմամբ սեռական բռնություն գործելու մեջԱվստրալիայի դատարանը կաթոլիկ սուրբ եկեղեցու ավագ քահանա Ջորջ Փելին մեղավոր է ճանաչել անչափահասների նկատմամբ սեռական բռնություն գործելու մեջ։ Այս մասին հաղորդում է ABC News-ը։

Վիկտորիա նահանգի շրջանային դատարանը մեղադրական դատավճիռ է կայացրել փետրվարի 26-ին։ Փելը մեղավոր է ճանաչվել բոլոր կետերով, ներառյալ՝ մինչև 16 տարեկան անչափահասի բռնաբարության և 4 դեպքի մեջ, երբ երեխաների նկատմամբ կամ նրանց ներկայությամբ անպատշաճ վարքագիծ է դրսևորել։
Փետրվարի 17-ին Հռոմի պապ Ֆրանցիսկոսը կոչումից զրկել է Վաշինգտոնի նախկին արքեպիսկոպոս Թեոդոր Մաքերիկին այն բանից հետո, երբ եկեղեցական դատարանը նրան մեղավոր է ճանաչել անչափահասների և չափահասների նկատմամբ սեռական ոտնձգություններ կատարելու մեջ։



Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր