Անձը մեղադրվում է վարորդական վկայական տրամադրելու գործընթացը կազմակերպելու պատրվակով գումար ստանալու մեջ          2026 թվականին կիրականանա Արևելյան օրացույցի այս կենդանակերպի նշանների երազանքները       Երևան-Մեղրի ճանապարհին բախվել են «Mercedes»-ը և Իրանի քաղաքացու ավտոբուսը, կա տուժած    

15 հուն 2022 16:23

Պենտագոնը մեղադրել է Ռուսաստանին Ուկրաինա ներխուժելու համար պատրվակ փնտրելու մեջ

Պենտագոնի խոսնակ Ջոն Քիրբին ասել է, որ Ռուսաստանի Դաշնությունը, իբր, պատրվակ է փնտրում Ուկրաինա ներխուժելու համար, սակայն որևէ ապացույց չի ներկայացրել։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։

«Առանց շատ մանրամասների մեջ մտնելու՝ մենք ունենք տեղեկատվություն, որը ցույց է տալիս, որ Ռուսաստանն արդեն ակտիվորեն աշխատում է Ուկրաինա պոտենցիալ ներխուժման համար պատրվակ ստեղծելու ուղղությամբ»,- ասել է Քիրբին։

Ըստ նրա, ԱՄՆ–ի տեղեկություններով ՌԴ–ն օպերատիվ խումբ է պատրաստել` ուրիշ դրոշի տակ գործողություն իրականացնելու համար: Իսկ գործողությունը, ըստ ԱՄՆ պաշտոնյայի, պետք է նման լինի Ուկրաինայում իրենց կամ այլ ռուսալեզու մարդկանց վրա հարձակման` որպես ներխուժման հիմնավորում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր