Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է բանակցությունների սեղանի շուրջ նստել Պուտինի հետ, եթե այն խաղաղություն հաստատելու միակ տարբերակը լինի          Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Շվեյցարիա       Եթե այս մեկը զիջենք աստիճանաբար ուրիշ բաներ կանեն, ինչպես գույքահարկը, աղբի հարկը    

17 հուն 2022 17:50

Հայաստանի կողմից ՌԴ-ից 4 Սու-30ՍՄ կործանիչների ձեռքբերումը, որն անվանել են սպիտակ փղեր, մնում է առեղծված

Հայաստանի կողմից Ռուսաստանից չորս Սու-30ՍՄ կործանիչների ձեռքբերումը մնում է առեղծված, քանի որ այդ ինքնաթիռները թույլ չեն տալիս ռեալիզացնել որակական և քանակական առավելությունն Ադրբեջանի նկատմամբ, Lenta.ru-ի փոխանցմամբ` գրում է Oryx-ը։

Հրապարակման մեջ հայկական Սու-30ՍՄ կործանիչները կոչվում են սպիտակ փղեր։ «Չորս Սու-30ՍՄ-երը, հավանաբար, բավարար չեն Լեռնային Ղարաբաղի օդային տարածքում ադրբեջանական տասնմեկ ՄիԳ-29-ների դեմ պայքարելու համար, որոնց օդաչուները պատրաստվել են թուրքական օդուժի հետ անցկացվող վարժանքներին»,–գրում է թերթը։

Նաև նշվում է, որ Երևանի կողմից Մոսկվայից 4-ի փոխարեն 12 Սու-30ՍՄ-ի ձեռքբերումը կպահանջեր խոշոր ֆինանսական միջոցներ, որը ծանր բեռ կլիներ երկրի փոքր բյուջեի համար: Նաև, ի պատասխան սրան, Ադրբեջանը կարող էր Պակիստանից գնել 24 JF-17 ինքնաթիռ, որոնք իրենց հնարավորություններով զիջելով Սու-30ՍՄ-ին, թույլ կտային քանակական առավելություն իրացնել Հայաստանի նկատմամբ։

Oryx-ը հնարավոր է համարում, որ հայկական կողմը կարող է Սու-30ՍՄ-ը «վերադարձնել Ռուսաստանին, իսկ խնայված գումարն օգտագործել զինված ուժերի այլ ոլորտներում ներդրումներ անելու համար»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր