Տարադրամի շուկայում ինչ փոխարժեքներ են սահմանվել մայիսի 18-ի համար          Թրամփի վարչակազմը մեղմացրել է պատժամիջոցները, որոնք կիրառվել էին Թուրքիայի դեմ       Վանաձոր քաղաքի շենքերից մեկի էլեկտրական հաշվիչների վահանակում հրդեհ է բռնկվել    

17 հուն 2022 15:35

Չմեկնել Ուկրաինա, իսկ այնտեղ գտնվողներին՝ հնարավորության դեպքում լքել Ուկրաինայի տարածքը.Ռազմավարական հետախուզության միջազգային կենտրոն

Օտարերկրյա քաղաքացիներին խորհուրդ է տրվում չմեկնել Ուկրաինա, իսկ այնտեղ գտնվողներին՝ հնարավորության դեպքում լքել Ուկրաինայի տարածքը։ Արևմտյան փորձագետների կարծիքով՝ Ուկրաինայում պատերազմը կսկսվի երկու շաբաթվա ընթացքում։


Ուկրաինայի տարածքում սահմանվել է կարմիր վտանգի մակարդակ, օտարերկրյա քաղաքացիներին խորհուրդ չի տրվում այցելել այս երկիր։ Նման որոշում է կայացրել Ռազմավարական հետախուզության միջազգային կենտրոնը (ICSI)՝ կապված վերջին իրադարձությունների հետ, այդ թվում՝ (ըստ Արևմուտքի) ուկրաինական սահմանի մոտ 100.000-անոց ռուսական ռազմական խմբավորման կենտրոնացմանը և Ռուսաստանի ուև ՆԱՏՕ-ի միջև անհաջող բանակցությունների։ ICSI-ն կարծում է, որ հակամարտության սրումը միանգամայն հնարավոր է, և մոտ ապագայում ռազմական գործողություններ կսկսվեն։


Վտանգի կարմիր մակարդակը նախավերջինն է, կրիտիկականը՝ սև, նշանակում է պատերազմ։ Ըստ ICSI-ի՝ կարմիր մակարդակը ենթադրում է լայնածավալ ռազմական հակամարտություն սկսելու մեծ հավանականություն։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր