Տարադրամի շուկայում ինչ փոխարժեքներ են սահմանվել հուլիսի 4-ի համար          Թուրքիայում ձեռք բերված պայմանավորվածությունները գաղտնազերծվում են․«Հրապարակ»       Հրահանգված է` անել ամեն բան իրավիճակը վերահսկելու համար. Փաշինյանը N1 հրահանգ է տվել. «Ժողովուրդ»    

18 հուն 2022 10:18

Անկարան շարունակում է Հայաստանի առջև պայմաններ դնել

infoteka24.ru–ն գրում է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդիպել է ԵՄ անդամ երկրների դեսպանների հետ և հանդես եկել ելույթով։


Անդրադառնալով Հայաստանի թեմային` իր խոսքում նա հետևյալ շեշտադրումն է արել. «Ադրբեջանական հողերի ազատագրմամբ մենք Կովկասում թևակոխեցինք նոր դարաշրջան։ Դրանից հետո մենք սկսեցինք կարգավորման գործընթացը Հայաստանի հետ։ Ակնկալվող արդյունքներին հասնելու համար կարևոր է, որ Հայաստանը գնահատի տարածաշրջանում խաղաղության հաստատման հնարավորությունը և դրական հարաբերություններ հաստատի Ադրբեջանի հետ»։


Էրդողանը Հայաստանի հետ հարաբերությունները դիտարկում է միայն Երևան-Բաքու հարաբերությունների պրիզմայով, չնայած այն բանին, որ Ադրբեջանի ղեկավարը շարունակում է սպառնալ հայկական պետությանը, իսկ Ադրբեջանի զինված ուժերը շարունակում են մնալ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքում և ագրեսիա են ցուցաբերում հայկական բանակի դեմ: Այսպիսով, Էրդողանն ինքն է թուրք-հայկական հարաբերությունների կարգավորման գործընթացը տանում դեպի փակուղի։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր