Ո՞ր երկիրն է Ռուսաստանի «գաղտնի զենք» համարվում ՆԱՏՕ-ում. Fox News          Մաքսիմ Գալկինը կորցրել է Ռուսաստանում գտնվող բիզնեսը       Ռուբլին երկար տարիների դադարից հետո հատել է 7 դրամի շեմը    

18 հուն 2022 16:58

25-ամյա երիտասարդն առևանգել է 24-ամյա աղջկան, ձեռքերով և ոտքերով բազմաթիվ հարվածներ է հասցրել

Հունվարի 17-ին, ժամը 02.20-ին, ոստիկանության Կենտրոնական բաժին դիմած կինը հաղորդում էր տվել, որ 24-ամյա դուստրը հունվարի 16-ին, ժամը 16.00-ին, տնից դուրս է եկել և չի վերադարձել: Այս մասին հայտնում են Ոստիկանության մամուլի ծառայությունից։

Կենտրոնականի քրեական հետախույզները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են, որ աղջկան առևանգել է Էջմիածնի բնակիչ, 25-ամյա երիտասարդը։ Հունվարի 17-ին նա հայտնաբերվել է Շիրակի փողոցում և, իր վարած «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայով հանդերձ, բերման ենթարկվել ոստիկանության Կենտրոնական բաժին։ Նրա ավտոմեքենայի սրահում է եղել առևանգված աղջիկը, որը տեղափոխվել է բժշկական կենտրոն:

Անձնական խուզարկությամբ տղամարդու մոտ հայտնաբերվել է կաթուցիչ՝ մոխրացած հետքերով:

24-ամյա աղջիկը հաղորդում է տվել, որ հունվարի 16-ին Մաշտոցի պողոտայի ավտոկայանատեղիում 25-ամյա երիտասարդը իր և եղբոր հասցեին հնչեցրել է առողջությանը ծանր վնաս հասցնելու սպառնալիքներ, ձեռքերով և ոտքերով բազմաթիվ հարվածներ է հասցրել իրեն՝ պատճառելով մարմնական վնասվածքներ, այնուհետև առևանգել է և տեղափոխել Էջմիածին քաղաքի իր տուն, որտեղ կոտրել է իր բջջային հեռախոսը:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի մի շարք հոդվածների հատկանիշներով:

Երիտասարդը ձերբակալվել է։

Կատարվում է քննություն:

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր