Ռուբլին երկար տարիների դադարից հետո հատել է 7 դրամի շեմը          Անհրաժեշտության դեպքում միջուկային զենքով կպաշտպանենք Հարավային Կորեան       Ո՞ր երկիրն է Ռուսաստանի «գաղտնի զենք» համարվում ՆԱՏՕ-ում. Fox News    

19 հուն 2022 16:14

Համատեղ զավակ ունեցող, սակայն զոհված զինծառայողից ամուսնալուծված անձը չի կարող համարվել շահառու

Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ քննարկեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի հեղինակած «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքում փոփոխություն կատարելու նախագիծը:


Պատգամավորն առաջարկում է օրենքում կատարել փոփոխություն, որ այն քաղաքացիները, որոնք մահացել են ու չունեն ոչ ծնողներ, ոչ կին, ոչ զավակ, նրանց մասով փոխհատուցում ստանան նրանց հարազատ եղբայրներն ու քույրերը:


«Ինձ հայտնի է դարձել 16 դեպք, երբ հայրենիքի համար իրենց կյանքը զոհաբերած մեր հայրենակիցները չունեն կին, զավակներ, նաև` ծնողներ, և հատուցում չի տրամադրվել իրենց ընտանիքի որևէ անդամի: Իմ ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ բոլոր այս 16 դեպքով մեր զինծառայողներն ունեն հարազատ քույր, տատ և պապ», - ասաց Հայկ Սարգսյանը:


Պատգամավորի խոսքով` հատուցման գումարը բաշխվելու է հավասարաչափ, եթե զոհվածն ունի երկու հարազատ եղբայր, ապա նրանցից մեկը հինգ միլիոն դրամ միանվագ գումար է ստանալու, և 100 հազար դրամ յուրաքանչյուր ամիս` 20 տարիների կտրվածքով:


Հիշեցնենք, որ գործող օրենքով շահառու են համարվում զոհված զինծառայողների ծնողները, ամուսինը, երեխաները:


Փոփոխություններով առաջարկվում է շահառու դարձնել նաև զոհվածի կնոջը (առանց ամուսնության պետական գրանցման), եթե նրանք ունեն համատեղ զավակ:


«Շահառու չի հանդիսանա համատեղ զավակ ունեցող, սակայն զոհված զինծառայողից ամուսնալուծված անձը», - ասաց Սարգսյանը` հավելելով, որ զավակը կլինի շահառու:


Նախագծի հարակից զեկուցող, պաշտպանության նախարար Արման Սարգսյանը ներկայացրեց կառավարության դրական եզրակացությունը` կոչ անելով կողմ քվեարկել նախագծին:


«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանն էլ ասաց, թե երբ ժամանակին Վիգեն Սարգսյանի նախաձեռնությամբ Զինածառայողների ապահովագրության հիմնադրամը ստեղծվեց, հասարարակության մեջ կային խմբեր, որոնք խորությամբ այդ պահին չէին գիտակցում, թե հնարավոր պատերազմական գործողությունների կամ չավարտված պատերազմի պայմաններում ինչ կարևոր առաքելություն էր ունենալու հիմնադրամը:


Նա հայտարարեց, որ «Պատիվ ունեմ» խմբակցությունը նախագծի հետ կապված ունի դրական դիրքորոշում ու կողմ է քվեարկելու նախագծին:


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր