Պետք է անհապաղ ստեղծել Թուրանի բանակ, հաշվի առնելով, որ ՀԱՊԿ-ում է նաև հայկական բանակը. թուրք ծովակալ

Յայջին նման կարծիք է հայտնել Ղազախստանում ՀԱՊԿ ուժերի տեղակայման համատեքստում` անդրադառնալով այդ առաքելությանը Հայաստանի մասնակցությանը։
Այդ կապակցությամբ Յայջին հետևյալ շեշտադրումն է արել.
«Այն, որ ՀԱՊԿ-ի ենթակայության տակ գտնվող հայկական բանակն այն երկրների թվում է, որոնք «Ղազախստան են մտցվել որպես այսպես կոչված խաղաղապահ ուժեր», դա իրադարձություն է, որից պետք է դասեր քաղի ողջ թյուրքական աշխարհը»։
Յայջին հետևյալ եզրակացությունն է արել. «Խնդրի էությունը սա է. Թուրանի բանակը պետք է անհապաղ ստեղծվի: Մեզ և՛ Ղազախստանի ապագայի, և՛ թյուրքական աշխարհի ինտեգրման տեսակետից մտահոգում է Ղազախստան ՀԱՊԿ ուժերի ներխուժման և ռազմավարության հարցը, հատկապես հաշվի առնելով այն, որ դրանց թվում նաև Հայաստանի զինծառայողներն են»։