Եթե ՌԴ-ն գազի ու մյուս հարցերի մասով որոշում կայացնի՝ ՀԱՊԿ-ից էլ, ԵԱՏՄ-ից էլ դուրս կգանք          44 օրյա պատերազմում «հաղթելու ենք» ասելով՝ տարան պարտության, Արցախը Հայաստան է և վերջ ասելով՝ հանձնեցին Արցախը       Իրանին uպառնացող Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագլուխը հասկացել է, որ այդ պետության հետ կատակները պատժվում են    

20 հուն 2022 18:28

Զելինսկու կոչը՝ իր ժողովրդին՝ Ռուսաստանի հետ՝ վաղվա սկսվելիք պատերազմի մասին

Ուկրաինայի նախագահը բնակչությանը կոչ է անում խուճապի չմատնվել և հանգստություն պահպանել. նշվում է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի տեսաուղերձում։ 

«Տեղեկատվական տարածքը լի է Ռուսաստանի հետ պատերազմի մասին նմանատիպ հաղորդագրություններով, որ ներխուժումը կարող է սկսվել վաղը, ցանկացած պահի։ Իբր մենք պատրաստ չենք, թեև միայնակ չենք, մեզ աջակցում է ամբողջ աշխարհը։ Այս ամբողջ հռետորաբանությանը՝ պաշտոնական քաղաքական հայտարարություններում, լրատվամիջոցների լրահոսում, միավորում է մեկ տրամաբանական հարցը՝ իրականում ո՞րն է նորությունը։ Սա իրականություն չէ՞ արդեն 8 տարի։ Մի՞թե ներխուժումը չի սկսվել 2014թ.-ից: Լայնամասշտաբ պատերազմի վտանգը միայն հիմա՞ է  ի հայտ եկել… Հիմա նրանք ակտիվորեն հարձակվում են ոչ թե մեր հողի, այլ ձեր նյարդերի վրա։ Որպեսզի դուք անընդհատ անհանգստության զգացում ունենաք»,- ասել է Զելենսկին։

Ըստ նրա՝ այժմ խուճապի միակ պատճառ կարող է լինել այն, որ քաղաքացիներն իրենք, խուճապի մեջ, կսկսեն իրենց հաշիվներից գումար հանել, խանութներից մթերք գնել ու կուտակել և կեղծ տեղեկություններ տարածել։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր