Ապրիլի 22-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում          Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը       Բաքուն հայտարարել է 4 գյուղերի հանձնման, իսկ Երեւանը՝ 2,5-ի մասին    

21 հուն 2022 16:43

Դուք «Հայր մեր»-ն ասելո՞վ էիք Արցախը հանձնում...ՔՊ-ական պատգամավորը ներողություն խնդրե՞լ է Ալեն Սիմոնյանից նրան մարմնավաճառ ասելու համար

Այստեղ շատ հուզիչ ելույթներ հնչեցին իշխող ուժի կողմից. պարոն Վարդանյան, ձեր ելույթից քիչ էր մնում հուզվեի: Այս մասին, այսօր՝ հունվարի 21-ին, ԱԺ-ում հայտարարեց «Հայաստան» խմբակցությունից Ագնեսա Խամոյանը:


«Ինձ մոտ տպավորություն է, որ ձր հիշողությունը թարմացվել է 2018 թվականից հետո, մինչ այդ չգիտեմ ձեր հիշողության հետ ինչ է տեղի ունեցել, երբ աշխատում էիՔ ՍԴ-ում՝ Գագիկ Հարությունյանի հետ, ամեն ինչից գոհ էիք:»,-ասաց նա:




Խամոյանը նկատեց, որ իշխող ուժի պատգամավորներից որեւէ մեկը չդատապարտեց իրենց գործընկերոջ երեկվա ելույթը. «Եվ այս թեւում, եւ այն թեւում նստածխ են լրագրողներ: Ձեր քաղաքական ուժի ղեկավարը լրագրող է, նախկին խմբագիր է եւ այստեղից ձեր թիմակիցը, երբ դուք խոսում ենք կառուցողական մթնոլորտի մասին, նա երեկ ԱԺ լրագրողներին, լրագրողական հանրության մի հատվածին անվանեց վերբալ մարմանավաճառներ եւ տվեց բարոյականության դասեր: Մարդ, ով տարիներ առաջ ղեկավարում էր կուսակցություններից մեկի ֆեյք-ֆաբրիկան, մրմնավաճառ ձեւակերպումը տվել էր Ալեն Սիմոնյանին: Ի դեպ ասել էր, որ հավերժ է եւ որպես թեւավոր խոսք դա պետք է հիշի Ալեն Սիմոնյանը:Եվ մարդը, ով այդ որակումից հետո գալիս այս ամբիոնից Ալեն Սիմոնյանին ասում է՝ մեծարգո ԱԺ նախագահ, այդ մարդը խոսում է բարոյականությունից: Ինձ հետաքրքիր է՝ ներողություն խնդրե՞լ է, թե՞ չի խնդրել այդ բառերի համար: Կամ Ալեն Սիմոնյանը պահանջել է ներողություն, թե չի պահանջել: Ձեզնից որեւէ մեկը չքննադատեց նրա այդ խոսքն ուղղված լրագրողներին, լրատվամիջոցներին: Եթե դուք անկեղծ եք ձեր հայտարարություններուն, դուք պետք է ձեր հաջորդ ելույթում ներողություն խնդրեք լրատվամիջոցներից»,-ասաց ընդդիմադիր պատգամավորը:


Նա անդրադարձավ նաև պատգամավորի մեկ այլ հայտարարության. «Այստեղ «Հայր մերը» հիշատակեց: Իսկապե՞ս խոսում եք հոգևորից: Մի իշխանություն, որն ամենամոլի պայքարն է մղել Հայոց եկեղեցու դեմ, ներխուժել են վեհարան, ներխուժողը հետո պաշտոն է ստացել, հարձակվել են Ամենան Հայոց կաթողիկոսի վրա:


Դուք «Հայր մեր»-ն ասելո՞վ էիք Արցախը հանձնում, «Հայր մեր»-ն ասելո՞վ էինք Ղազանչեցոցի խաչը թուրքերի ոտքերի տակ դնում»,-  ասաց ընդդիմադիր պատգամավորը:


Այնուհետև ամբիոնին մոտեցավ ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանը՝ հայտարարելով.  «Երեկ ինչ ասել եմ, պատրաստ եմ կրկնել հիմա, վաղը, անվերջ, որովհետև այն բոլոր լրատվականները, որոնք լծված են եղել Գլխավոր շտաբի  պետի՝ Երևան տանկեր մտցնելը քաջալերելու գործին, այն բոլոր լրատվականները, որոնք լծված են եղել վարչապետի ընտանիքի կյանքին և անվտանգությանը սպառնացող հայտարարություններ տարածելուն, այո, վերբալ մարմնավաճառներ են»։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր