Առատ ձյան հետևանքով կաթվածահար է եղել Ստամբուլը, չվերթերը չեղարկվել են, կան զոհեր

Ստամբուլի հյուսիսում ավտոբուսի երկու վթարի հետեւանքով երեք մարդ է զոհվել, 18-ը՝ վիրավորվել։
Օդերևութաբանները կանխատեսում են, որ Ստամբուլում տեղումները կշարունակվեն մինչև չորեքշաբթի, դրանց ինտենսիվությունը կնվազի մինչև ուրբաթ։ Քաղաքի բնակիչներին խնդրել են անհարկի չերթևեկել հանրային ճանապարհներով։
Նաև մի քանի ժամով փակվել են Անկարայի և Ստամբուլի միջև մայրուղին, ինչպես նաև դեպի Ստամբուլի օդանավակայան մուտքի ճանապարհները։
Քաղաքացիական ծառայողների աշխատանքային օրը կրճատվել է մի քանի ժամով։ Առաքիչների աշխատանքը երկանիվ մեքենաներով, մինչև հետագա ծանուցումը, դադարեցվել է։
Մեգապոլիսի երկու օդային նավահանգիստներում տասնյակ չվերթեր են չեղարկվել։ Ստամբուլի նոր օդանավակայանում ձյան ծանրությունից փլուզվել է տանիքը: