Ո՞ր դեղերը չեն մտնի էլեկտրոնային դեղատոմսերով վաճառվողների ցանկ․ «Իրավունք»          Նիկոլ Փաշինյանի նյարդերը տեղի են տվել․ «Իրավունք»       Անկում տարադրամի շուկայում. ինչ փոխարժեքներ են սահմանվել մարտի 29-ի համար    

25 հուն 2022 17:30

«Օրենքով գողերը» դատի կտան Վրաստանի նախագահին

Ֆրանսիայում ցմահ ազատազրկման դատապարտված քրեական հեղինակություն Կախա Շուշանաշվիլին Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիից պահանջում է վերադարձնել Վրաստանի քաղաքացիությունը, հաղորդում է «Ռուսթավի 2» հեռուստաընկերությունը:

Քրեական աշխարհում հայտնի «Կախա Ռուսթավսկի» մականունով Կախա Շուշանաշվիլին 2010 թվականին ֆրանսիական դատարանի կողմից մեղավոր է ճանաչվել մեկ այլ «օրենքով գողի»՝ Լադո մականունով Վլադիմիր Ջանաշիայի պատվիրված սպանության մեջ:

Սալոմե Զուրաբիշվիլին 2020 թվականին Վրաստանի քաղաքացիությունից զրկել է արտասահմանում բնակվող «օրենքով գողերին», որպեսզի սահմանափակի նրանց տեղաշարժը Եվրամիությունում առանց վիզայի: Բացի դրանից՝ արտասահմանում ձերբակալվելու դեպքում նրանք չեն արտաքսվի Վրաստան։

«Ռուսթավի-2» – ի տվյալներով ՝ Թբիլիսիի քաղաքային դատարանն արդեն վարույթ է ընդունել Շուշանաշվիլիի հայցադիմումը:

Կախա Շուշանաշվիլիի դուստրը ՝ Տատիա Շուշանաշվիլին, լրագրողներին հայտնել է, որ իր հայրն արդեն 12 տարի պատիժ է կրում Մարսելի բանտում: Նա գտնվում է մենախցում, նրա առողջական վիճակը գնալով վատանում է, այդ պատճառով նա պահանջում է արտահանձնել հայրենիք, իսկ դրա համար նրան վրացական անձնագիր է հարկավոր:

Ինչպես հաղորդում է հեռուստաալիքը, քաղաքացիության դադարեցման մասին նախագահի համապատասխան հրամանագիրը հիմնված էր Արդարադատության նախարարության եզրակացության վրա, որից հետևում է, որ Կախաբեր Շուշանաշվիլին ՌԴ քաղաքացիություն է ստացել 2015 թվականին: Շուշանաշվիլիի փաստաբանը պնդում է, որ ներկայացված փաստաթուղթն իսկական չէ, քանի որ Շուշանաշվիլին, որն այդ ընթացքում հետախուզվում էր Ինտերպոլի կողմից, արդեն պատիժ է կրել Մարսելի բանտում:

Շուշանաշվիլիից բացի, նախագահի դեմ հայց են ներկայացրել նաև այլ «օրենքով գողեր»: Հիմնականում խոսքը նրանց մասին է, ովքեր արդարացվել են Վրաստանի դատարանների կողմից 2013-18 թվականներին, սակայն արդարացման դատավճռի հրապարակումից հետո նրանք, միևնույն է, ստիպված են եղել լքել երկիրը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր