Ինչպես կարող են Երևանի իշխանություններն իրենց երկիրն անվտանգ համարել, երբ նրա տարածքի որոշ հատվածներ արդեն օկուպացված են ադրբեջանցիների կողմից          Գեղարքունիքի մարզում հայրը կասկածվում է իր անչափահաս դստերը հաճախակի ծեծի ենթարկելու մեջ և փորձել է սեռական հարաբերություն ունենալ նրա հետ       Պարզվել է վանաձորցի 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը    

28 հուն 2022 17:19

Ռուսաստանի դեմ պահանջներ Ալիևի ձեռքերով. ի՞նչի է ձգտում Թուրքիան

infoteka24.ru-ն գրում է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը տեղական լրատվամիջոցներին տված հարցազրույցում սպառնալիքներ է հնչեցրել Հայաստանի հասցեին և հերթական դժգոհությունը հայտնել ռուս խաղաղապահների գործունեությունից՝ թաքնված կերպով մեղադրելով նրանց Լեռնային Ղարաբաղի բնակիչների տարածաշրջանը լքելը կանխելու մեջ։ Ալիևը փորձում է ռազմատենչ հռետորաբանության և սադրանքների կիրառմամբ լարվածություն ստեղծել ինչպես Հայաստանում, այնպես էլ բոլոր այն երկրներում, որոնց համար Կովկասում նոր սրացումն անընդունելի և լուրջ խնդիր է։

Ղազախստանում տեղի ունեցող իրադարձությունների ֆոնին, շեշտը դնելով արտաքին լսարանի վրա, Ալիևի հայտարարությունները մատնում են նրա անհանգստությունն ու վախը, հատկապես ՀԱՊԿ մեխանիզմի ակտիվացման և Ղազախստանում Ռուսաստանի դիրքերի ամրապնդման առումով։ Այսպիսով, Ալիևը Թուրքիայի թելադրանքով իր հայացքն է ուղղել Ռուսաստանի և ՀԱՊԿ-ում նրա դաշնակիցների վրա, բացի դա նրան չի հետաքրքրում ԵԱՀԿ Մինսկի խումբը, որի գործունեությունը նա բազմիցս անվանել է անօգուտ և անիմաստ։ Նա շանտաժի է ենթարկում հայտարարելով, որ մինչև վերջ կգնա տարածաշրջանային լայնածավալ սադրանքների, եթե իրենց պայմանները (իր և իր թիկունքում կանգնած Թուրքիայի) չընդունվեն կամ անկյուն մղվեն։ Ուստի չի բացառվում, որ Ադրբեջանի կողմից ռազմական սադրանքները շարունակվեն` կանխորոշելով դիվանագիտական ​​ու քաղաքական զարգացումների հետագա ընթացքը։

Ինչ վերաբերում է Թուրքիային, ապա թուրքական միջավայրում հակառուսական տրամադրությունները գնալով որոշակիանում են։ Օրինակ` վերջերս Թուրքիայի խորհրդարանում ստեղծվել է Ղրիմի թաթարների իրավունքները պաշտպանող հանձնաժողով, բացի դա Անկարան խորացնում է համագործակցությունը Ադրբեջանի և Ուկրաինայի հետ բոլոր ոլորտներում, այդ թվում ռազմական, ինչը հուշում է, որ նրանք փորձում են սեղմել Ռուսաստանին և ստիպել նրան գնալ զիջումների մի շարք ոլորտներում: Եվ այդ ամենը տեղի է ունենում Մոսկվայի և ՆԱՏՕ-ի հարաբերությունների սրման ֆոնին։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր