Գիտցած եղեք, որ ձեր այդ ոտնձգություններով՝ ենթակա պետք է լինեք Աստծո, Սուրբ Եկեղեցու և Ազգի նզովքին          Տարադրամի շուկայում ինչ փոխարժեքներ են սահմանվել հուլիսի 9-ի համար       Օկnւպացված Արցախում ուղևորատար միկրոավտոբուս է վթարի ենթարկվել, տուժել է 20 մարդ    

29 հուն 2022 17:37

Ուկրաինայի նախագահը մտածում է, որ ԱՄՆ–ն կարող է իր օգտին ծառայեցնել Ուկրաինա–Ռուսաստան տարաձայնությունները

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մտավախություն ունի, որ Միացյալ Նահանգների իշխանությունները հատուկ չափազանցնում են ռուսական սպառնալիքը: Այս մասին գրում է RT–ն` հղում անելով Politico-ին։
Հրատարակության տեղեկություններով՝ Ջո Բայդենի վարչակազմի հետ հարաբերություններում աճող գրգռվածության պատճառով Զելենսկին փոխել է իր դիրքորոշումը Ռուսաստանի կողմից սպառնալիքի վերաբերյալ:
Նյութում նշվում է, որ վերջին ժամանակներս Ուկրաինայի առաջնորդը հայտարարում է, թե Ռուսաստանի հետ դիմակայությունն այնքան էլ սարսափելի չէ:
Աղբյուրի կարծիքով՝ Զելենսկին մտավախություն ունի, որ ԱՄՆ-ն միտումնավոր չափազանցնում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի սպառնալիքը, քանի որ դա քաղաքական տարածք կտա Կրեմլի հետ պայմանավորվածությունների կնքման համար, օրինակ՝ Դոնբասի նկատմամբ Մոսկվայի վերահսկողության ուժեղացման հարցում:

Ավելի վաղ CNN հեռուստաալիքը, վկայակոչելով իր աղբյուրները, հայտնել էր, որ ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև լարվածությունն ուժեղանում է Ռուսաստանի ներխուժման սպառնալիքի հարցով` Կիևի դիրքորոշման պատճառով:
Մինչ այդ հայտնի էր դարձել, որ Զելենսկին սխալ է համարում Ուկրաինայի սահմանների մոտ ռուսական սպառնալիքի շուրջ իրավիճակի տեղեկատվական սրումը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր