Մենք պետք է ընտրենք ամենակեր դառնալը, չեմ ուզում ագրեսիվ դառնալ, պարզապես ուզում եմ իմանանք ինչպես պաշտպանվել          Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին       Կանխվել է առանց ակցիզային մակնշման ծխախոտների ներկրման փորձ    

29 հուն 2022 14:27

Տեսանյութ.Կան կարծիքներ, որ կորոնավիրուսը չէր պատճառը հայոց բանակի 30-րդ տարեդարձի միջոցառման չկայացման, այլ փորձել են չբարկացնել Ալիևին, ցույց չտալ, որ գոյություն ունի հայոց բանակ

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը Yerevan.Today-ի հետ զրույցում կիսվեց բանակի օրվա առթիվ խմբակցության պատգամավորների կողմից ՀՀ սահմանային դիրքեր այցելության տպավորություններով։


«Մեր պատգամավորները խմբերի բաժանված երկու օր այցելել են առաջնագծերի դիրքեր։ Մեր խումբը Սյունքի մարզում էր՝ Մեղրիում։ Առավոտյան մասնակցեցինք զորացրման արարողությանը, մի քանի ժամ անց մեկ այլ զորամասում մասնակցեցինք երդման արարողությանը։ Շատ հուզիչ էր այդ տեսարանը և ես հույս եմ փայփայում, որ այն, ինչ մենք տեսանք այդ երկու զորամասերում և առաջանագծերում ամբողջական  բանակի տրամադրություններն են, որովհետև իսկապես շատ մարտական էին տրամադրված և՛ զինվորները, և՛ սպաները։ Այնտեղ մի սպայի հետ ծանոթացանք, ասաց իր թոշակի տարիքն է, բայց հայրենիքն այս վիճակում չի կարելի թողնել։ Այս դրվագները տեսնելով, ականտես լինելով նրանց կեցվածքին ավելի է ամրանում հույսը, որ մեր բանակը ուղղելու է իր խոցված մեջքը»։


Անդրադառնալով Բանակի օրվա առթիվ ուղերձ չհղելուն ՊՆ-ի և ԳՇ-ի կողմից, Խամոյանը նշեց․


«Զարմացած չեմ, իրենք այս դեպքում անկեղծ են։ Կան կարծիքներ, որ կորոնավիրուսը չէր, որ հայց բանակի 30-րդ տարեդարձի միջոցառումը չկայացավ, այլ ընդամենը փորձել են չբարկացնել Ալիևին։ Ամենայն հավանականությամբ սա Ալիևի հրահանգն է՝ ցույց չտալ, որ գոյություն ունի հայոց բանակ»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր