Ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը 2 մլն 485.851 է. ՆԳՆ          ԿԸՀ-ն հորդորում է քվեարկության գնալիս թվեր կրող հագուստ չկրել       Որպես ՀՀ քաղաքացի՝ հունիսի 7-ին պարտավոր եմ մասնակցել ընտրությանը    

03 փետ 2022 13:07

«Կանխել հայկական հնարավոր սադրանքները».Ադրբեջանցիները դիմել են ՈՒԵՖԱ-ին՝ խնդրելով «պաշտպանել իրենց Մարսելի հայերից»

Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիաների ասոցիացիայի գործադիր փոխնախագահ Էլհան Մամեդովը Կոնֆերենցիաների լիգայի փլեյ-օֆֆի «Օլիմպիկ» (Մարսել) - «Ղարաբաղ» (ադրբեջանական թիմ) առաջիկա հանդիպման կապակցությամբ հայտարարել է, որ նամակ է ուղարկել ՈւԵՖԱ-ի գլխավոր քարտոուղարին՝ «կանխելու հայկական հնարավոր սադրանքները» ֆրանսիական քաղաքում:


«Մեր դեմ անընդհատ փորձում են ինչ-որ սադրանք կազմակերպել։ Եվ այստեղ, ամենայն հավանականությամբ, կնշանակվի անվտանգության գծով հատուկ ներկայացուցիչ։ Հավանաբար, ՈւԵՖԱ-ի լրացուցիչ ներկայացուցիչ կլինի»,- ասել է Մամեդովը:


Նրա խոսքով՝ AFFA-ն նամակ է հղել նաև Ֆրանսիայի դեսպանին՝ դրանով իսկ քաղաքական երանգ տալով այս հարցին։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր