ԵԿՄ Վանաձորի խորհուրդը իշխանությունից պահանջում է դուրս բերել ՀՀ տարածքում տեղակայված Ադրբեջանի ԶՈՒ-ն          Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին       Ապրիլի 25-ին, 24 ժամ կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը    

05 փետ 2022 12:39

Վարչապետը փաստացի փոխանցել է Թուրքիայում կայանալիք դիվանագիտական համաժողովին մասնակցելու իր պատրաստակամության մասին.Սա հիշեցնում է նոյեմբերի 8-ի հաղորդագրությունը՝ «Շուշիի համար մարտերը շարունակվում են»

Հայաստանի վարչապետը փաստացի անձնական զրույցի ընթացքում կամ միջնորդների միջոցով  փոխանցել է Թուրքիայում կայանալիք դիվանագիտական համաժողովին մասնակցելու իր պատրաստակամության մասին։ Անթալիայում կայանալիք համաժողովի հետ կապված Թուրքիայի փոխնախագահի և ՀՀ ԱԳՆ հայտարարություններից նման եզրահանգում է արել մերձավորարևելյան  քաղաքական գործընթացների փորձագետ, իսրայելագետ Սերգեյ Մելքոնյանը։ Նա, մասնավորապես, ասել է․


 «Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օկտայը հայտարարել է, որ Հայաստանի վարչապետը դե ֆակտո կգնա Անթալիայում կայանալիք դիվանագիտական համաժողովին։


Հայաստանի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել, որ վարչապետի այցը Թուրքիա և մասնակցությունը համաժողովին չի քննարկվում։


Ինչի՞ մասին է սա խոսում։


1․ Չնայած ԱԳՆ-ի հերքմանը, կարևոր է ուշադրություն դարձնել հատկապես Թուրքիայի փոխնախագահի ձևակերպման վրա․ «Մենք հիմա այնպիսի իրավիճակում ենք, որ դրական մեսիջներ են փոխանակվում, հանդիպում են հատուկ ներկայացուցիչները, այսինքն՝ գործընթացն սկսկվել է։ Հայաստանի վարչապետն ասել է, որ կմասնակցի համաժողովին»։


Ստացվում է՝ Հայաստանի վարչապետը փաստացի անձնական զրույցի ընթացքում կամ միջնորդների միջոցով  փոխանցել է Թուրքիայում կայանալիք դիվանագիտական համաժողովին մասնակցելու իր պատրաստակամության մասին։


2․ Հասարակությունը շարունակում է հայ-թուրքական բանակցությունների ընթացքի մասին տեղեկանալ բացառապես Անկարայից։ Հայաստանի դե ֆակտո իշխանությունները շարունակում են պասիվ մնալ այդ հարցում՝ երկրի ներսից կտրուկ արձագանքից զգուշանալով։ Հնարավոր է՝ համապատասխան պայմանավորվածություն լինի, որ նորությունները պետք է գան Անկարայից, և եթե հայ հասարակությունը կտրուկ արձագանքի, մենք կհերքենք և այդպես կորուստներ չենք ունենա։ Բայց անգամ այդ պարագայում Հայաստանի դե ֆակտո իշխանությունները  չեն կարող Թուրքիայի հետ մերձեցումը որպես իրենց ձեռքբերում մատուցել, քանի որ ամբողջ գործընթացը ղեկավարում է հենց Անկարան։


3․ Հաշվի առնելով այն, որ համաժողովին ներկա կգտնվի թուրքական վերնախավը, հայկական կողմից նախատեսվել էր ԱԳՆ ղեկավարի և ԱԺ խոսնակի (որպես նաև բանակցողի) մասնակցությունը, այդ հանդիպումը կդառնա պատմական․ Հայաստանի առաջնորդը կմեկնի Թուրքիա և կհանդիպի թուրքական առաջնորդին։


ԱԳՆ հանդեպ վստահությունը վաղուց է կորչել։ Ըստ այդմ՝ իրավիճակը, երբ Բաքվից և ԱՆկարայից եկող հաղորդագրությունները ճիշտ են համարվում, պահպանվում է։ Սա հիշեցնում է նոյեմբերի 8-ի հաղորդագրությունը՝ «Շուշիի համար մարտերը շարունակվում են», չնայած քաղաքն արդեն հանձնվել էր։ Կամ էլ Սոչիի հանդիպումը, որը «նույնպես չի քննարկվել», այլ իրականում պլանավորված էր և կայացավ»։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր