Գեղարքունիքի մարզում հայրը կասկածվում է իր անչափահաս դստերը հաճախակի ծեծի ենթարկելու մեջ և փորձել է սեռական հարաբերություն ունենալ նրա հետ          Պարզվել է վանաձորցի 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը       Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով. եղանակն առաջիկա օրերին    

07 փետ 2022 11:16

Այսօրվանից սկսվում է Առաջավորաց պահքը.ծոմ, թե սովորական պահք, թողնում ենք հավատացյալի կամքին

Այսօրվանից սկսվում է Առաջավորաց պահքը։ 


Այս պահքը հաստատել է մեր հավատքի հայր Ս. Գր. Լուսավորիչը հայոց դարձից առաջ: Խոր Վիրապից դուրս գալով՝ նա 65 օր շարունակ քարոզեց Քրիստոսի սիրո վարդապետությունը, որի ընթացքում մկրտվեց ողջ արքունիքն ու ժողովուրդը: Քարոզության օրերից 5-ի ընթացքում Ս. Գրիգորը պատվիրեց պահքով ապաշխարել և հեռու մնալ մեղքից:


«Առաջավորքը պահում ենք 5 օր՝ երկուշաբթիից մինչև ուրբաթ, որին հաջորդող շաբաթ օրը Ս. Սարգսի տոնն է:


Քրիստոնյայի համար պահքն ապաշխարության, ինքնաանդրադարձի և ինքնաքննության շրջան  է՝ մեղքերից հեռու մնալու և Տիրոջ հետ կապն ավելի ամուր դարձնելու համար։ Աստված ներում է իր մեղքերը գիտակցած ապաշխարողին, բայց նաև պատժում՝ չզղջացողին։ Քանի դեռ ապրում ենք, և այս մարմնի մեջ ենք, երբեք էլ ուշ չէ ապաշխարելու, մեր մեղքերը խոստովանելու և քահանայական ձեռնադրութուն և օծում ունեցող հոգևորականից թողություն ստանալու համար։ Մահից հետո այլևս ոչինչ չենք կարող անել, այլ միայն սպասել Աստծո ահեղ դատաստանին։


 Առաջավորաց պահքը հավաքական պահեցողության օրինակ է, երբ բոլորս կարիք ունենք ապաշխարության, մեր պատմությունից դասեր քաղելու՝ մեզանից վանելով ատելությունն ու անմիաբանությունը։ Եվ միայն այդ դեպքում ազգովի ապաշխարությանը կհաջորդեն հաղթանակները  բոլոր ասպարեզներում»,- գրել է Զաքարիա ծ. վրդ․ Բաղումյանը։ 
Հնում պահք ասելով հասկանում էին մեր այսօրվա ծոմը, այսինքն՝ ընդհանրապես ոչինչ չէին ուտում (ջրի սակավ գործածությամբ) կամ ուտում էին միայն սակավ բանջարեղեն: Բայց հետագայում բանջարեղենին ավելացան բուսական ծագում ունեցող նաև այլ կերակուրներն ու մեղրը, և տարբերակում մտավ պահքի ու ծոմի միջև` ծոմը դարձնելով պահքի ավելի խիստ տեսակ: Այսօր Առաջավորաց պահքը պահելու կերպը` ծոմ, թե սովորական պահք, թողնում են հավատացյալի կամքին։ Պահք պահելուց առաջ անհրաժեշտ է գնալ եկեղեցի, մասնակցել երեկոյան ժամերգության և աղոթել, որ Աստված զորացնի պահքը ճիշտ անցկացնելու և հոգևոր օգուտներ քաղելու համար: Պետք է քաջ գիտենալ, որ պահքը մարմնի համար չէ, այլ՝ հոգու մեղքից ազատագրվելու: Պահքի վերջին օրը անհրաժեշտ է գնալ եկեղեցի, մասնակցել երեկոյան ժամերգության, իսկ հաջորդ օրը` Ս. Սարգսի տոնին, մասնակցել Ս. Պատարագին և հաղորդվել, որով և դուրս գալ պահքից: 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր