Հունիսի 4-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Երբ խոսում ենք «կարմիր գծերի» խնդրի մասին, շատերը արժեքից են խոսում, ոչ թե խնդրից. Հայկ Կոստանյան       Ուկրաինական հակամարտության հարցում Թրամփի «համբերությունը սպառվել է»    

08 փետ 2022 14:32

Ո՞վ է իրական խաթարողը. Իրանի ԱԳՆ֊ի ուղերձը տեղադրված չէ ՀՀ ԱԳՆ֊ի կայքէջում

Անցած հոկտեմբերին Լիտվա կատարած այցի ժամանակ նիկոլ փաշինյանը «որոշ շրջանակաների» մեղադրեց, որ տարբեր նյութեր հրապարակելով փորձում եմ խաթարել Իրան-Հայաստան հարաբերությունները: «Որոշ շրջանակների» մասին խոսելով կարելի էր կռահել, որ նիկոլ փաշինյանն ակնարկում է Իրանի հայկական համայնքում իր ընդդիմախոսներին:
 
Հիմա կարող է հարց ծագել, թե ինչո՞ւ հանկարծ հիշեցի կապիտուլյանտի այդ հայտարարությունը:
ԻԻՀ ԱԳ նախարարը կիրակի երեկոյան ուղերձ հղելով իր հայ գործընկերոջը նրան շնորհավորում է Իրան-Հայաստան հարաբերությունների 30-ամյակի կապակցությամբ:
 
Մինչև այս գրառման հրապարակման պահը (երեքշաբթի փետրվարի 8-ի ժամը 11:15) Իրանի ԱԳ նախարարի կողմից նման շնոտրհավորական ուղերձ ստացվելու մասին լուրը պաշտոնապես տեղադրված չէ ՀՀ ԱԳՆ կայքում:
 
Իրանի ԱԳ նախարարի շնորհավորական ուղերձին երկուշաբթի կէսօրին առաջինն անդրադարձել է Իրանում հրատարակվող «Ալիք» օրաթերթը, որն ի դեպ պատկանում է նիկոլ փաշինյանի ակնարկած «որոշակի շրջանակներին»:
 
Այնուհետև ավելի ուշ՝ ժամը 16-ին, դրան ադրադառնում է նաև «Արմենպրես»-ը, որ հավանաբար այդ մասին տեղեկացել էր «Ալիք» օրաթերթի հրապարակումից: Հայկական ԶԼՄ-ներն ավելի ուշ այդ մասին արդեն գրում են հղում կատարելով «Արմենպրես»-ին:
 
Սա նշեցի, որպեսզի ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը հաջորդ անգամ ելույթ ունենալիս հիշի, թե ով է աջակցում հայ-իրանական հարաբերություններին, իսկ ով դրանց խաթարում իր անտարբերությամբ:
 
Ռոբերտ Մարգարյան
Իրավաբան

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր