Տեսանյութ. Կենտրոնում լարված իրավիճակ է․ Ոստիկաններն ուժի կիրառմամբ՝ բերման ենթարկեցին տասնյակ ցուցարարների          Ապրիլի 25-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Շիրակի մարզում այրվել են տուն և անասնագոմ    

11 փետ 2022 16:00

Տեսանյութ.Նոր մանրամասներ «Գոլդեն Փելիս»-ի գնորդից․ ով է Նարեկ Նալբանդյանը

Մաքսային կոմիտեի նախկին պետ Արմեն Ավետիսյանին պատկանող Ծաղկաձոր քաղաքի «Գոլդեն Փելիս» հյուրանոցային համալիրը նոր սեփականատեր ունի: Ըստ ArmLur.am-ի տեղեկությունների՝ այն 5 մլրդ դրամով ձեռք է բերել ծնունդով եղվարդցի Նարեկ Նալբանդյանը:
«Պրոյեկտ ինտեր-ինվեստ» ՍՊԸ-ն, որ պատկանում է Նալբանդյանին ու հենց այդ ընկերությունն էլ համարվում է հյուրանոցային համալիրի գնորդը, հիմնականում ալյուրի ու ձվի արտադրությամբ է զբաղվում:

ArmLur.am-ը տեղեկացավ, որ բացի վերոնշյալ ընկերությունը՝ Նալբանդյանը բազմաթիվ այլ ընկերությունների սեփականատեր է: Մասնավորապես, նրան է պատկանում «Շիրակ» թռչնաֆաբրիկան, «Նոր Լուսակերտ» թռնչաֆաբրիկայի 50 տոկոս բաժնետերն է:
Տեղեկացանք, որ բացի ալյուրի արտադրությունը՝ Նարեկ Նալբանդյանը նաև անասնակերի, այսպես ասած կոմբիկերի արտադրություն ունի: Համակցված կերերի արտադրությունն իր հարազատ՝ Եղվարդ քաղաքում, ավելի կոնկրետ «Եղվարդի համակցված կերեր» գործարանում է իրականացնում:

Մե աղբյուրների փոխանցմամբ՝ Նալբանդյանը նաև խոշոր ներկրող է. մի քանի հարյուրի հասնող ապրանքների է ներկրում Հայաստան:
«Գոլդեն Փելիսի» գնորդը հետաքրքրված է նաև ավոտապահեստամասերի առքուվաճառքով, նաև ցեմենտի գործ է անում ու ակտիվ կապեր ունի այդ շրջանակներում:
Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ քաղաքական հայացքների առումով բավական չեզոք մարդ է Նալբանդյանը: 2021-ի խորհրդարանական արտահերթ ընտրությունների ժամանակ որևէ մեկին չի սատարել, կամ, այսպես ասած, որևէ մեկի համար չի աշխատել: Մեզ նաև վստահեցրին, որ Նալբանդյանն ինչի հասել է, ինքնուրույն է հասել: Շեշտեցին՝ «մեջք չի ունեցել», ամեն ինչ սեփական, արդար քրտինքով ու աշխատասիրությամբ է ձեռք բերել:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր