Եվրամիությունը չի մերժում, բայց չի էլ տալիս. ՔՊ-ում հիասթափված են. «Ժողովուրդ»          Ինչ պայքար է ընթանում ՔՊ-ի ներսում. ով ում դեմ է աշխատում. «Ժողովուրդ»       «Ռազբորկա», կրակոցներ Գորիսում. գլխավոր հերոսներից մեկը ՔՊ-ական համայնքապետի ազգականն է․ «Հրապարակ»    

15 փետ 2022 11:03

Ոսկրային քաղցկեղը՝ «լուռ», աննկատ ախտանիշներով

Հաճախ ոսկորների քաղցկեղը դրսեւորվում է «լուռ», աննկատ ախտանիշներով, որոնք կարելի է հեշտությամբ անտեսել: Cancer Research UK բրիտանական կազմակերպության մասնագետները նշել են այդ «լուռ» ախտանիշներից մի քանիսը։

Հոդացավեր

Առաջին բանը, ինչին խորհուրդ է տրվում ուշադրություն դարձնել, հոդացավն է, որը կարող է առաջանալ մարդու մոտ ցանկացած տարիքում։ Որոշ հիվանդներ պատշաճ ուշադրություն չեն դարձնում հոդացավին, մյուսները պարզապես խլացնում են այն ցավազրկող դեղամիջոցներով:

Այտուց եւ ուռածություններ

Երկրորդ ախտանիշը տարբեր տեսակի այտուցները կամ ուռածություններն են: Մասնագետները խորհուրդ են տալիս ուշադիր հետեւել, թե ինչպես են վերքերը եւ կապտուկներն անցնում մարմնի վրա։ Եթե ​​դրանք երկար ժամանակ չեն անհետանում, դա կարող է ոսկրային քաղցկեղի նշան լինել:

Թմրածություն

Վերջույթների թմրածությունը եւս մի ախտանիշ է, որը չի կարելի անտեսել: Որպես կանոն, թմրածությունն առաջանում է հիվանդության զարգացման ժամանակ, երբ ուռուցքը մեծանում է եւ վնասում նյարդերը։

Կաշկանդվածություն հոդերում

Ոսկրերի քաղցկեղի չորրորդ նշանը կարող է լինել հոդերի կաշկանդվածությունը: Սովորաբար մարդիկ նման կոշտության բացատրությունը գտնում են իրենց ամենօրյա գործունեության մեջ՝ տեղի ունեցողի իրական պատճառները ֆիզիկական գերլարվածություն համարելով:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր