Արդյո՞ք ուկրաինացիները պետք է անհանգստանան ռուսների հարձակումից, թե՞ այսօր կարող են հանգիստ քնել
Կրեմլը հեգնանքով է մեկնաբանել արևմտյան մի շարք լրատվամիջոցների հաղորդագրություններն այն մասին, որ Ռուսաստանն առավոտյան է «ներխուժելու» Ուկրանիա։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն առաջարկել է ուկրաինացիներին դրա համար զարթուցիչ դնել։
Բրիտանական տաբլոիդները նախօրեին նշանակել են «Ուկրաինա ներխուժման» ժամանակը. ենթադրաբար, դա տեղի կունենար չորեքշաբթի տեղական ժամանակով ժամը երեքին։ Այս մասին, մասնավորապես, գրել է Mirror-ը՝ հղում անելով ամերիկյան հետախուզական ծառայությունների աղբյուրներին, որոնք իբր այդ մասին հայտնել են Կիևում հրատարակության աշխատակիցներին։ The Sun-ը նաև նշել է ժամը 3:00-ը որպես «ամենահավանական ժամանակ»՝ վկայակոչելով ԱՄՆ հետախուզությունը:
«Ավելի լավ է, որ նրանք այս անգամ զարթուցիչ դնեն և իրենք տեսնեն»,- ասել է Պեսկովը Ռիա նովոստիին՝ պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք ուկրաինացիները պետք է անհանգստանան, թե՞ այսօր կարող են հանգիստ քնել: