Ճապոնիայում 16 րոպեի ընթացքում տեղի է ունեցել չորս երկրաշարժ          Տեսանյութ․Սուրբ Ծնունդը հոգեպես վերափոխվելու, մեր ուխտն առ Աստված նորոգելու գեղեցիկ առիթ է․ Ճրագալույցի Պատարագ՝ Մայր Տաճարում       Վեհափառ Հայրապետը կորոշի՝ ինչպես վարվել 10 եպիսկոպոսների հետ    

17 փետ 2022 13:44

Կան նույնականացված մասունքներ, մարմիններ, որոնք դեռ հուղարկավորված չեն

«Մենք ունեինք դժվար հետազոտվող մասունքներ, որոնք քայքայցած էին և դժվար էր դրանցից ԴՆԹ առանձնացնելը։ 100-ից ավելի մասունք ուղարկեցինք Հոլանդիա, ստացանք դրանց արդյունքները և այդ փուլը ևս ավարտվել է։ Կարելի է ասել, որ նույնականացման գործընթացն ամբողջոցին մենք ավարտել ենք և ներկայումս հետազոտման մեջ չունենք որևէ փորձանմուշ»,- լրագրողների հետ զրույցում ասաց Անահիտ Ավանեսյանը։


Նախարարն ասաց, որ կան նույնականացված մասունքներ, մարմիններ, որոնք դեռ հուղարկավորված չեն։ Կան նաև մասունքեր, որոնց նույնականացումն անհնար է իրականացննել, դրանք առանձին արխիվացված են, սակայն թվեր չնշեց, ասաց, որ թվերի հետ կապված պատկան մարմինը Քննչական կոմիտեն է և ինքը թվեր հնչեցնելու իրավասություն չունի ։


Նախարարը նաև նշեց, որ 2021թ ավարտել են դատաբշկական կենտրոնների, դիահերձարանների վերանորոգման աշխատանքները և այս պահին գոյություն ունեցող դիահերձարանները կարելի է ասել համապատասխանում են անհրաժեշտ չափանիշներին, դրանք վերանորոգված են, կահավորված են, ապահոված են սռնարաններով։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր