Ադրբեջանական շարասյունը հետ է գնացել այն բանից հետո, երբ խաղաղապահներն ասել են, որ չեն կարող երաշխավորել նրանց անվտանգությունը

Ճանապարհը փակելու հիմնական պատճառը, ինչպես նշեց տիկին Հակոբյանը, երկու օր առաջ ադրբեջանցիների կողմից Արցախի ՊԲ զինծառայողին հասցված ծանր վիրավորումն էր։
«Այդպես մարդիկ իրենց բողոքն են արտահայտել։ Քաղաքավարի ձևով խաղաղապահներին հասկացրել են, որ այդ ինչպե՞ս է, որ մենք թույլ ենք տալիս մեր ճանապարհներով ադրբեջանական շարասյուններն անցնեն, ամեն ինչի համակերպվում ենք, բայց իրենք մեր երեխաներին թիրախավորում են։ Եթե կա պայմանավորվածություն, ուրեմն իրենք էլ պետք է պահեն այդ պայմանավորվածությունը։ Մարդկանց համբերության բաժակը լցվել է»,-մանրամասնեց տիկին Հակոբյանը։
Ադրբեջանական շարասյունը հետ է գնացել այն բանից հետո, երբ խաղաղապահներն ասել են, որ չեն կարող երաշխավորել նրանց անվտանգությունը։