Ալիևին որևէ պայմանագիր պետք չի, բայց նա հասկացել է տարբեր կողմերի հետ առևտուր անելու հմտությունը, ինչպես մերժումները վաճառել այլ խաղացողների վրա          Հերիք չի քաղաքական գործիչներին քաղաքական հայտարարությունների համար ոմանք դատի են տալիս, դեռ դատարաններն էլ նման որոշումներ են կայացնում       Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել ձորում․ կան տուժածներ    

19 փետ 2022 10:34

Զգուշացեք էժան ավիատոմսերից. խարդախության համար մեղադրվողը նոր ընկերություն է բացե՞լ

ՀՀ բազմաթիվ քաղաքացիներից խարդախությամբ միլիոնավոր դրամներ հափշտակած «Դավինչի» տուրիստական գործակալության տնօրենն ու աշխատակիցները նոր գործակալություն են բացել ու շարունակում են իրենց նույն գործունեությունը։ Այս մասին Facebook-ում կատարած գրառմամբ տեղեկացնում է «Դավինչիի» գործով տուժած քաղաքացիների փաստաբան Րաֆֆի Ասլանյանը։
Նա նաև հրապարակել է նոր գործակալության գովազդային հայտարարությունների լուսանկարները։ Դրանցից մեկը կոչվում է «ZA Travel Agency», մյուսը` «Luxury Vocation»։ Մեկն առաջարկում է մատչելի ավիատոմսեր, մյուսը` մատչելի հանգիստ Մալդիվներում։ Երկուսի հասցեն ու հեռախոսահամարները նույնն են։
Հենց Սայաթ Նովա 19/1 հասցեում էր ժամանակին գործում նաև տխրահռչակ «Դավինչին»։
«Որևէ կերպ հնարավոր չէ բացառել, որ շուկայականից էժան գնով հանգստյան փաթեթներ վաճառելու կեղծ պատրվակով դրսևորվող նրանց նույնատեսակ հանցավոր արարքները պետության ակնհայտ անգործության հետևանքով շարունակվում են արդեն նոր հաճախորդների նկատմամբ»,– գրել է փաստաբանը` քաղաքացիներին հորդորելով չընկնել նոր խարդախության թակարդը։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր