Հունիսի 4-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Երբ խոսում ենք «կարմիր գծերի» խնդրի մասին, շատերը արժեքից են խոսում, ոչ թե խնդրից. Հայկ Կոստանյան       Ուկրաինական հակամարտության հարցում Թրամփի «համբերությունը սպառվել է»    

21 սեպ 2022 14:25

Ավիաընկերությունների պարզաբանումը, թե ինչո՞ւ են Մոսկվա-Երևան ավիատոմսերի գները բարձրացել

Ռուսական և միջազգային լրատվամիջոցների հրապարակումների համաձայն, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ միակողմանի զորահավաքի  մասին հայտարարությունից հետո չորեքշաբթի օրը Ռուսաստանից դուրս միակողմանի թռիչքների ավիատոմսերը թանկացան հատկապես դեպի Երևան և Ստամբուլ:


168.am-ը կապ էր հաստատել մի քանի ավիաընկերությունների հետ, որոնք տվեցին գրեթե նույն պարզաբանումը, այն է՝  ավիատոմսերի գինը բարձրացել է մեծ քանակի վաճառքով պայմանավորված: Ով նախապես է գնել՝ ավելի էժան է եղել, սակայն, հիմա, քանի որ և՛ Ռուսաստանի քաղաքացիներն են շատ գնում-գալիս, և՛ Հայաստանի քաղաքացիները, բնականաբար, մատչելի տեղերը սպառվել են, մնացել են բարձր գնով տեղերը:


Ասել է թե՝ էժան գին գոյություն ունի, բայց մոտ օրերի համար այլևս տեղեր չկան, տոմսերը վաճառված են: Ավիաընկերությունների ներկայացուցիչները փոխանցեցին՝  խնդիրն այն է, որ ուղևորները շատ են, նույն ինքնաթիռն ավելի շուտ է լցվում, ու դրա հաշվին գինը բարձրանում է՝ նույն էկոնոմ կարգով: Ըստ նրանց՝ այնպես չէ, որ բոլոր ուղղությունների դեպքում տոմսերը թանկացել են, օրինակ՝ Սոչիի, Միներալնիե Վոդիի դեպքում էժան տեղեր կան:


Հավելենք՝ եթե, օրինակ, մարտի երկրորդ կեսին Մոսկվա-Երևան չվերթը կազմել է 160.000 դրամ, ապա սեպտեմբերի 23-24-ի համար տոմսի արժեքը 291,862-414.595 դրամ է:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր