Հայաստանի ծնելիության մակարդակն արագորեն նվազում է․ Արսեն Թորոսյան          Գագիկ Ծառուկյանի պաշտպանները կդիմեն միջազգային արբիտրաժ՝ նրա ընկերությունների պարապուրդի հարցով       Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելել է Իրանի դեսպանատուն և հարգանքի տուրք մատուցել Իրանի հանգnւցյալ առաջնորդի հիշատակին    

22 փետ 2022 16:22

Գլխի եւ պարանոցի քաղցկեղի անսովոր ախտանշանները

Պարանոցի եւ գլխի շրջանում ուռուցքները գնալով ավելի հաճախակի են դառնում, սակայն դրանց մասին դեռեւս քիչ տեղեկություններ կան։ Նման կարծիք է հայտնել Պրահայի պրոտոնային բժշկության կենտրոնի բժիշկ Իրժի Կուբեշը։


Ինչպես նշում է Express-ը, պարանոցի եւ գլխի շրջանում ուռուցքները, ըստ մասնագետի, հաճախ զարգանում են մարդու պապիլոմավիրուսի պատճառով։ Պարանոցի եւ գլխի ուռուցքները հաճախ առաջանում են քթի եւ կոկորդի հատվածում, ուստի ախտանշանները սովորաբար ի հայտ են գալիս այս հատվածներում, սակայն երբեմն նկատվում են անսովոր դրսեւորումներ։

«Օրինակ, ականջների մշտական ​​խցանումը, որը նման է լողավազանի մեջ սուզվելուց հետո վիճակին, կամ ականջի մշտական ​​ցավը կարող են լինել քաղցկեղի նշան»,- ասել է մասնագետը:


Ըստ մասնագետի՝ քաղցկեղի նշաններ կարող են լինել նաեւ պարանոցի այտուցվածությունը, լնդերի ցավը, խոցերը եւ բերանի խոռոչում բծերը։ Կուբեշը նշել է, որ դրանք քաղցկեղի ոչ սպեցիֆիկ ախտանշաններ են, ուստի մարդիկ հաճախ դրանք չեն կարեւորում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր