Մայր Աթոռից Սուրբ Խաչ եկեղեցի էր բերվել Քրիստոսի Խաչափայտի մասունքը          Տեսանյութ.Մանկական տարիքի հիմնական սթրեսները և դրանց ազդեցությունն արդեն հասուն տարիքում       Տեսանյութ.Երևան-Գյումրի ճանապարհը փակ է` ի աջակցություն Տավուշի    

24 փետ 2022 11:02

Տեսանյութ.Պայթյուններ՝ Ուկրաինայում. ինչ է կատարվում Խարկովում.ԴԺՀ-ում մարտեր են ընթանում շփման գծի ողջ երկայնքով

 Սրանք կադրեր են Խարկովից և տարածաշրջանից։ Չուգուևոյի զորամասի մոտ պայթյուններ են որոտացել: Բուն Խարկովում ռմբակոծության ձայներ են լսվում, UNIAN-ը ցուցադրել է քաղաքի ծայրամասերի հրետակոծության տեսանյութը։

Միջազգային լրատվամիջոցներն էլ հայտնում են, որ այս պահին պայթյուններ են լսվում Ուկրաինայի տարբեր քաղաքներում՝ մայրաքաղաք Կիևի մերձակայքում, Օդեսայում, Խարկովում, Մարիոպոլում:

Ի դեպ, Ուկրաինան փակում է օդային տարածքը քաղաքացիական ինքնաթիռների համար, տեղեկացրել է «Ուկրաէրորուխա»-ի մամուլի ծառայությունը։
Ուկրաինայի օդային տարածքի քաղաքացիական օգտվողների կողմից օդային երթեւեկության սպասարկման ծառայությունների մատուցումը դադարեցում է։

Ուկրաինայի օդային տարածքի օգտագործման փոփոխությունների մասին կհաղորդվի լրացուցիչ:
Դոնեցկի ժողովրդական հանրապետությունում մարտեր են ընթանում շփման գծի ողջ երկայնքով։ Այս մասին հայտնել է ժողովրդական միլիցիայի պաշտոնական ներկայացուցիչ Էդուարդ Բասուրինը։

Նա ուկրաինացի զինծառայողներին կոչ է արել վայր դնել զենքերը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր