«Վեոլիա ջուր» ընկերությունը մտադիր է բարձրացնել ջրի սակագինը          Եթե Երևանը արձագանքի Անկարայի և Բաքվի կառուցողական նախաձեռնություններին, տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղություն և կայունություն կհաստատվի       Բարեկամն էլ, թշնամին էլ թող իմանա, որ Ադրբեջանը երբեք միայնակ չէ, պատերազմում տարած հաղթանակով ստեղծված հարմար պայմաններն օգտագործում ենք խաղաղություն ու կայունություն հաստատելու համար    

24 փետ 2022 13:02

Ուկրաինայի ՊՆ-ն ուղերձով դիմել է ուկրաինացիներին.Ուկրաինայի բանակը իրականացնում է պաշտպանություն և տալիս է հակահարված ռուսական ուժերին

Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովը դիմել է ուկրաինացիներին՝ կոչ անելով պահպանել հանգստություն:


«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է analitikaua.net-ը: Նա տեղեկացրել է, որ հակառակորդի կողմից կրակ է բացվել Ուկրաինայի արևելյան հատվածի ուղղությամբ, թիրախավորված են կարևոր նշանակության օբյեկտներն ու ենթակառուցվածքները: 


«Ուկրաինայի բանակը իրականացնում է պաշտպանություն և տալիս է հակահարված ռուսական ուժերին: Մեր զինուժն անում է ամեն ինչ՝ պաշտպանելու ձեզ»,-ասել է նախարարը՝ հորդորելով բնակիչներին պահպանել հանգստություն և հնարավորության դեպքում մնալ տանը: Նա հայտնել է, որ իրավիճակը վերահսկվում է և ընդգծել, որ բանակին անհրաժեշտ է ժողովրդի աջակցությունը:


«Ձեր հանգստությունն ու զինված ուժերի նկատմամբ վստահությունը հիմա ամենալավ օգնությունն է»,-նշել է Ռեզնիկովը:


ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է Դոնբասում հատուկ ռազմական օպերացիա սկսելու որոշման մասին: Նա հայտնել է, որ Դոնբասի ժողովրդական հանրապետությունները օգնության խնդրանքով դիմել են։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ռազմական դրություն է հայտարարել երկրի ողջ տարածքում:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր