Թուրքիան «բարեկամական կարգով» խնդրել է ՌԴ-ին՝ նեղուցներով նավեր չուղարկել, կկիրառի Մոնտրյոյի կոնվենցիայի 19-րդ հոդվածը

«Մենք որոշել ենք, որ այժմ պատերազմ է ընթանում։ Մենք պաշտոնապես ծանուցել ենք մասնակից երկրներին։ Մենք կկիրառենք Մոնտրյոյի կոնվենցիայի 19-րդ հոդվածը»,-ասել է նա։
«Ռուսները վերջին անգամ ասել են, որ 4 նավ է մեկնելու փետրվարի 27-28-ը։ Դրանցից երեքը գրանցված չեն եղել Սև ծովի բազաներում։ Մենք ասել ենք՝ մի՛ ուղարկեք այս նավերը», - նշել է Չավուշօղլուն։
Միաժամանակ, Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը հայտարարել է, որ հանրապետությունը «բարեկամական կարգով» խնդրել է Ռուսաստանին՝ նեղուցներով նավեր չուղարկել ։ «Մոսկվան համաձայնել է»,- հավելել է նա։